Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքի աշխատանքի խափանումը. Գեղամ Ստեփանյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր միկրոբլոգում անդրադարձել է շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Շարունակվող շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքի աշխատանքի խափանումը, որի հետևանքով խորանում է հումանիտար ճգնաժամը՝ հանգեցնելով մարդու իրավունքների լայնածավալ խախտումների»,- գրել է Ստեփանյանը: