Այնպես արեք՝ մեր երեխաները սովամահ չլինեն, բացեք մայր Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը. արցախցի 6 երեխաների մայր
Ստեփանակերտի բնակչուհի, 6 երեխաների մայր Լիաննա Ոսկանյանը ներկայացրել է Արցախում ստեղծված օրհասական վիճակը եւ ասել, որ մի քանի օրից այլեւս չեն կարողանա կերակրել երեխաներին:
«6 երեխաների մայր եմ, փոքրս ծնվել է շրջափակման ժամանակ՝ փետրվարի 11-ին, սնվում է արհեստական կաթնախառնուրդով, ինչը հիմա արցախում չկա շրջափակման պատճառով, նույնիսկ Կարմիր խաչը չի կարողանում Արցախ կաթնախառնուրդ բերել ու դեղորայք: Մենք երկու օրից շատ լուրջ խնդրի առաջ կկանգնենք, որովհետեւ կաթնախառնուրդ այլեւս չկա, իսկ հավելյալ սնունդ կազմակերպելու համար չկան անհրաժեշտ մթերքները»,-ասաց նա:
Լիանան նշեց, որ 1 շաբաթից ավելի է, ինչ շաքարավազ ընդհարապես չունեն, երեխաները քաղցր ընդհանրապես չեն ուտում, 3 օրից օգնություն ստացած ձեթն էլ կավարտվի:
Լիանան տեսաուղերձում դիմեց ամբողջ աշխարհին, որ քայլեր ձեռնարկեն բացելու կյանքի ճանապարհը, այլապես երեխաներն Արցախում սովամահ կլինեն:
«Այնպես արեք՝ մեր երեխաները սովամահ չլինեն, բոլորը սովամահ կլինեն, բացեք կյանքի ճանապարհը՝ մայր Հայաստանի հետ կապող ճանաապարհը, ոչ թե Ակնայի ճանապարհը, մենք թուրքերից առեւտուր չենք անելու, որովհետեւ թուրքը 8 ամիս մեզ շրջափակման մեջ է պահում՝ մատնելով սովի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեանյութում: