Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին
Խոսել եմ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ, և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նրա փոխանցմամբ՝ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։
«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել», - պարզաբանեց Գիլոյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։
Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։
Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը մրցավարական կազմում է ներառված եղել։
View this post on InstagramՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...«Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին 1 Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին 2 ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր 3 Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել 4 Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան 5 Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով 6