Կալիֆորնիայի հյուսիսում ջրհեղեղի վտանգ է առաջացել (Տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի իշխանությունները նահանգի հյուսիսային հատվածի բնակչությանը կոչ են արել թողնել Օրավիլի ամբարտակին հարող բնակավայրերը:
Հորդառատ անձրեւներից հետո Օրավիլ լճում ջրի մակարդակը բարձրացել է եւ հասել մինչեւ ճգնաժամային կետին: Վտանգ կա, որ հարակից շրջանների մի մասը կմնա ջրի տակ:
Նախատեսվում է էվակուացնել մոտ 180 հազար մարդու:
Կից տեսանյութը չի ուղեկցվում մեկնաբանությամբ