Այսօր՝ 01 հոկտեմբերի 2023թ., 00:00
Արցախում շարունակվում են որոնողական աշխատանքները Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի Դավիթ Բաբայանի դեմ քսանից ավելի մեղադրանք է ներկայացվել Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով Գիտնականները նմանություններ են հայտնաբերել դինոզավրերի և ժամանակակից թռչունների փետուրների միջև Այրվածքաբանության ազգային կենտրոնում Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժածներ են մահացել․ տնօրեն Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան «Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը». Աբրահամ Գասպարյան Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ. Meydan TV Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ՔԿ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան Հենրիխ Մխիթարյան․ Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում 290 վիրավոր, 7 մարդու կյանք հնարավոր չէր փրկել, կա 13 չճանաչված մարմին. Նոր մանրամասներ՝ Արցախի պայթյունից ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է «Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք Պետդեպը՝ Փաշինյանի հասցեին ռուսական քննադատության մասին. Ռուսաստանին չի կարելի ապավինել որպես միջազգային գործընկեր Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են․ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել․ Քեթրին Քոլոնա Մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան Ինչպես են ոստիկանները «վնասազերծում» երիտասարդ ակտիվիստին Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մարդկությունը նորից որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին. Մուրադ Իսմայիլ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Ստեփանակետի հրապարակից տարհանում է իրականացվում (լուսանկարներ) «Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարները երգում են Հայաստանի հիմնը Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ Մետաքսե Հակոբյան․ Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ Ըմբշամարտի ԱԱ․ Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ Արցախից զանգում ասում են՝ ճիշտ է, որ մեզ այդտեղ չեն ընդունում, միջանցքը բացեք՝ այստեղ չեն ընդունում, ուրիշ տեղ կգնանք, բայց փրկվենք․ արցախցի կին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից. փաստաբան Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է Չորս եղբայր եմ կորցրել, եթե Արցախը տվել են, Հայաստանն էլ կտան․ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները միացել են դասադուլին Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար
Հարցում

«Գյումրու քաղաքապետարանում եղբորս ծեծել են ու ասել՝ մենք ՔՊ-ական ենք, օրենքները մենք ենք թելադրում»

 

 

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում․ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին եկած քաղաքացին պատմության մեջ էր հայտնվել, շտապօգնություն էին կանչել ու նրան Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխել։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Ոստիկանությունից կայքին հայտնել էին, որ ըստ քաղաքացու հաղորդման, իրեն Գյումրու համայնքապետարանում բարկացրել են, աշխատակիցը վիճաբանել է իր հետ, հրել, գցել է գետին, ինչի արդյունքում վնասել է գլուխը: Նա տեղափոխվել էր «Գյումրի» Բ/Կ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական վարչություն:

Aravot.am-ը պարզեց, որ քաղաքացին եղել է իրավաբան Ա․ Գ․-ն, որը քաղաքապետարան էր գնացել իր քրոջ՝ Վարդուհի Գ․ հետ։

Տիկին Վարդուհին կայքի հետ զրույցում պատմեց, որ երեկ իր եղբորը քաղաքապետարան են կանչել՝ ինչ-որ հարցեր պարզաբանելու։

Ըստ նրա՝ նախորդ օրը իրենց էին այցելել Գյումրու քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի աշխատակիցները։ Վերջիններս հետաքրքրվել են ավտոտնակով, որի տարածքում, ըստ Վարդուհի Գ․-ի, ժամանակին փլված կույտ և աղբանոց է եղել՝ առնետանոց, անգամ սատկած շներ ու կատուներ են գցել, իրենք 50 աղբատար մեքենաներով տարածքը մաքրել են, վերացրել գարշահոտությունը։

«Որտե՞ղ էր այդ քաղաքապետարանը, երբ մենք մեր գրպանի հաշվին աղբ էինք թափում․ մաքրազարդում։ Իրենց կարելի է ամբողջ քաղաքը մաս-մաս վաճառել ու լափե՞լ, իսկ քաղաքացուն չի՞ կարելի ունենալ մի փոքր հողակտոր՝ ավտոտնակ կառուցելու համար, որը աղբանոցից ենք բարեկարգել։ Եղբայրս նրանց մարդավարի ճանապարհել էր։ Երեկ եղբորս պիտի վիրահատեին, զանգ ստացանք քաղաքապետարանից, թե եկեք՝ հարցեր կան պարզաբանելու։ Նախքան վիրահատությունը, գնացինք։ Եղբայրս բարձրացավ անօրինական շինությունների և հողազավթումների բաժին։ Ես առաջին անգամ էի ոտք դնում քաղաքապետարան, սպասեցի դրսում։

Եղբայրս ներս է մտել այդ բաժին, որտեղ բավական շատ աշխատակիցներ են եղել, նրանք մի քանի հոգով խոսակցություն են սկսել։ Պատկերացրեք՝ ինչ են հայտարարել, ասել են, թե «Մենք ՔՊ-ական ենք, չգիտե՞ս, որ օրենքները մենք ենք թելադրում»։ Կանխամտածված վեճ-վիճաբանություն են սկսել, եղբայրս էլ հիվանդություններ ունի, վատացել է, ճնշումը բարձրացել, դող է եկել վրան։ Խոսակցության ընթացքում շրջապատել ու սկսել են քաշքշել եղբորս, այնուհետ այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը խփել է եղբորս։ Նա ուշագնաց է եղել՝ գլուխը հարվածելով սեղանին, սրանք անօգնական թողել եղբորս՝ կաբինետից փախել են։ Երբ եղբայրս ուշքի է եկել , զանգահարել է ոստիկանություն։

Այնտեղից զգացել են, որ մարդը վատ է, մի կերպ է խոսում, իրենք են առաջարկել շտապօգնություն կանչել։ Եղբայրս այդ ընթացքում ինձ էլ զանգեց, ես էլ հանգիստ կանգնած եմ, գիտեմ, թե եղբորս հետ այդ բաժնում հարցերն են քննարկում ու ուր որ է գալու է։ Երբ զգացի եղբայրս վատ է, ուզեցի բարձրանալ քաղաքապետարան, ինձ էլ չէին թողնում ներս գնայի, անվտանգության երեք աշխատակիցներով քաշքշում էին, թե ուր։ Մի կերպ ներս մտա, կաբինետի տեղն էլ չգիտեի, տեսա, որ մարդաշատ էր, 30, գուցե և 40 հոգի դռան դիմաց էին, հասկացա, որ դա է կաբինետը։

Դրսից մի տարեց աշխատակցուհի ասաց՝ այստեղ է։ Ներս մտա, տեսնեմ՝ եղբայրս քրտինքի մեջ կորած, մի կերպ նստած է աթոռին, այդ պահին ներս մտան շտապօգնության աշխատակիցներն, այնուհետ ոստիկանության աշխատակիցները։ Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ իր ոտքով գործով քաղաքապետարան եկած մարդուն պատգարակով տեղափոխում են հիվանդանոց։ Իրենց կաբինետների մեջ մարդ են խոշտանգում։ Ես երբեք նման բան չէի տեսել, պատկերացրեք՝ ինչ ձևի են շահարկում ՔՊ-ի անունը, սրանց նմաններն են, որ գցում են վարչապետի վարկանիշը։ Երբևէ նման դեպք չեմ հիշում, որ աշխատանքային սենյակներում մարդ խոշտանգեն։ Հավատացեք՝ ինչքան թափթփուկ կա, քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորվել, կարծես թաղային ռազբորկայի, գողական, մի հատ խուլիգանական վայր լիներ, ուղղակի զարմանալի է։ Զարմանում են, թե քաղաքապետը չի տեսնո՞ւմ իր շուրջբոլորն ինչ է կատարվում ։ Վաղը մյուս օր հնարավոր է, որ Գյումրու քաղաքապետարանից դիակներ էլ հանեն», -ասաց նա:

Նա դիմել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan