ՌԴ-ն հետաքրքրված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության ամրապնդմամբ. Միշուստին
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/1f8c07522ca057358124fb8111c0930b.jpg&w=708)
Ռուսաստանը շահագրգռված է ԱՊՀ երկրների փոխգործակցության հետագա ամրապնդմամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Անկախ Պետությունների Համագործակցությունում փոխգործակցության հետագա ամրապնդմամբ։ Երեք տասնամյակում մենք ստեղծել ենք համագործակցության իրավանորմատիվային բազա առեւտրատնտեսական, եւ որ շատ կարեւոր է՝ սոցիալական-հումանիտար ոլորտում, որն անմիջականորեն վերաբերում է մասնակից երկրների բոլոր քաղաքացիների շահերին»,- ասել է Միշուստինը։