Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի
![](/timthumb.php?src=/disc/06-06-23/96b2d4c3148a2b26208357bac1702166.jpg&w=708)
Քեմբրիջի համալսարանն իր կրթական ծրագրից հանել է անգլոսաքսերի՝ որպես առանձին էթնիկ խմբի մասին պնդումները: Դա արվել է ռասիզմի եւ ազգայնականության դեմ պայքարելու համար, գրում է The Telegraph-ը:
Նոր մոտեցումը պետք է ցույց տա, որ գոյություն չեն ունեցել բրիտանացիներ եւ մասնավորապես անգլիացիներ, շոտլանդացիներ, ուելսցիներ եւ իռլանդացիներ՝ «կայուն եւ ամբողջական էթնիկ ինքնությամբ»։ Համալսարանի կարծիքով՝ այն պայմանական էր։
«Անգլոսաքսեր» բառի խնդրահարույց ենթատեքստն ի հայտ է եկել այն պատճառով, որ այն օգտագործվում է ամերիկացի ռասիստների կողմից Անգլիայի սպիտակամորթների հնագույն ինքնության վերաբերյալ քննարկումներում: Տերմինի հակառակորդներն այն կապում են «կեղծ գաղափարի հետ, թե ինչ է նշանակում լինել «բնիկ» Բրիտանիայում»։