Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան
![](/timthumb.php?src=/disc/28-03-23/32335b774eeffa228ec4cd51a0f0b2f7.jpg&w=708)
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ հաշվով, որն է՞ ադրբեջանական գործողությունների նպատակը` օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:
Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:
Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն»: