Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով

Իսրայելի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթները երկրում դատական բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերի պատճառով, հաղորդում է Haaretz-ը։
Ակնկալվում էր, որ մարտի 27-ին մոտ 73 000 ուղեւոր պետք է ժամաներ եւ մեկներ Բեն Գուրիոն օդանավակայանից:
Իսրայելում մարտի 26-ին զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ դատական բարեփոխումների։ Փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ՝ երկրի բնակչության ավելի քան 6 տոկոսը: Բարեփոխումը կհանգեցնի նրան, որ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա ընտրել Գերագույն դատարանի դատավորներին, որոնք կզրկվեն կառավարության որոշումները չեղարկելու իրավունքից։