Քիրքուքում կախված են այաթոլլա Խամենեիի լուսանկարները
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին բանակային միավորումներին և շիա աշխարհազորայիններին հրամայել է լքել Քիրքուք նահանգը, որը քուրդ մարտիկները թողել են առանց մարտի: Այնտեղ պետք է մնան միայն ոստիկաններ և ՆԳՆ հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ալ-Աբադին նշել է, որ էթնիկ և միջդավանական անհամաձայնություն սերմանելու ցանկացած փորձ խստիվ կճնշվի: Դա ընկալվել է որպես ուղերձ շիա մարտիկներին, ում ներկայությունը նահանգում առաջացրել է քրդերի մտավախությունները:
Քրդական Rudaw գործակալությունը հրապարակել է Քիրքուքի վարչակազմի շենքում շիա մարտիկների արած լուսանկարներ: Դրանցում աշխարհազորայինները կեցվածք են ընդունել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լուսանկարների ֆոնին: