Մաքսանենգերից առգրավել են Սալվադոր Դալիի կտավը
Լիբանանի հատուկ ծառայությունները Բեյրութում մաքսանենգերից առգրավել են Սալվադոր Դալիի Lady Reeves կտավը, հայտնում է NNA գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ Բեյրութում միջազգային կողոպուտի դեմ պայքարի եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքում կալանավորվել է 4 մարդ, այդ թվում՝ Սիրիայի մեկ քաղաքացի։
Գողերը փորձել էին նկարը վաճառել՝ գողանալով այն Լիբանանի հարեւան պետություններից մեկից։ Իրավապահները պնդում են, որ կտավն օրիգինալ է եւ գնահատվում է մի քանի մլն դոլար։