Իսպանական ավիաընկերությունը կարող է տուգանվել բորտուղեկցորդուհիների դիմահարդարման պահանջների պատճառով

Կատալոնիայի կառավարության Աշխատանքային վերահսկողության հանձնաժողովն առաջարկել է տուգանել իսպանական Vueling ավիաընկերությանը բորտուղեկցորդուհիների հագուստի եւ դիմահարդարման պահանջների պատճառով, հայտնում է El Periodico-ն։
Vueling-ը բորտուղեկցորդուհիներին պարտադրում է 5-ից 8 սմ բարձրակրունկ կոշիկ հագնել եւ դիմահարդարվել՝ պարտադիր օգտագործելով տոնային քսուք, աչքերի մատիտ եւ թարթչաներկ, գրում է հրատարակությունը։
Բացի այդ աղջիկներին արգելվում է «արհեստական երկարությամբ» թարթիչներ աճեցնել եւ ցանկացած գույնի ստվերաներկ օգտագործել՝ բացի բաց մոխարգույնից եւ բաց բեժ գույնից: Ընդ որում, տղամարդ բորտուղեկցորդներին ներկայացվող պահանջները սահմանափակվում են միայն «մաքուր ու կոկիկ արտաքին» ունենալու անհրաժեշտությամբ։
Հաղորդվում է, որ Stavla արհմիությունը բողոք է ներկայացրել ավիաընկերության դեմ Աշխատանքային վերահսկողության հանձնաժողով, քանի որ կատալոնական իշխանությունները կարծում են, որ Vueling-ը կարող է կորպորատիվ իմիջ ձեռք բերել «ավելի հավասարակշռված ձեւով՝ առանց ազդելու աշխատողների հիմնարար իրավունքների վրա»: