Թուրքիայում ձերբակալվել է հայ եւ այլ ազգային փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է հայտնի գործարար, «Անատոլիայի մշակույթ» ՀԿ-ի նախագահ Օսման Քավալան։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Օսման Քավալային ձերբակալելուց հետո ոստիկանները նրա գրասենյակում խուզարկություն են իրականացրել եւ առգրավել նրա համակարգիչը։
Ոստիկանությունը չի հայտնել Օսման Քավալային ձերբակալելու պատճառի մասին՝ շեշտելով, թե գաղտնի հետաքննության շրջանակներում է այն։
Օսման Քավալան Թուրքիայում հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։