Այսօր՝ 29 մարտի 2023թ., 00:00
«Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև «Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում». Ստեփան Դանիելյան Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. (տեսանյութ) Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից» «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է «Զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագիծը Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը 4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Աղջոց վանքն անպայման կվերականգնվի Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում 1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի
Հարցում

Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:

Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանմ ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»:

Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»:

Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan