Ադրբեջանական բանակի ինքնաթիռը Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիք
![](/timthumb.php?src=/disc/29-01-23/b90856f363643b1fbc3d84195329b4c1.jpg&w=708)
Ադրբեջանական բանակի տրանսպորտային ինքնաթիռը հունվարի 28-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի Թեքիրդաղ Չորլու օդանավակայանից։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ-ի հետ կապված Sepah_pasdaran_ru տելեգրամյան ալիքը։
«Սովորաբար Թուրքիայի այս օդանավակայանը բեռնում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար։ Այս ռազմական անօդաչու թռչող սարքը փորձարկվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմում»։