Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
![](/timthumb.php?src=/disc/23-01-23/df77f8406a9041b28e95eef0cd7b1939.jpg&w=708)
Երևանում և մարզերում հունվարի 23-ի ցերեկը, հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:
Արցախում հունվարի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: