Այսօր՝ 29 մարտի 2023թ., 00:00
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև «Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում». Ստեփան Դանիելյան Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. (տեսանյութ) Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից» «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է «Զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագիծը Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը 4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Աղջոց վանքն անպայման կվերականգնվի Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում 1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի Իսպանիայի վարչապետ Սանչեսն ընտրություններից առաջ երկու նախարարի է փոխել
Հարցում

Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու

«Փաստ» օրաթերթը գրում է․

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականության, Արցախի շրջափակման, երկրի առջև ծառացած սպառնալիքների ու դրանց հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելքոնյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ մեր դեմ մղվող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդեն որպես մեկ ամբողջություն է հանդես գալիս:

«Հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո այդ երկու պետությունների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդեն դե յուրե ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցությունն Արցախի շրջափակմանը. ակնհայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացահայտ դրսևորում է: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ և՛ 2020-ին, և՛ հիմա մեր դեմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետությունը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականություն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբեություն է: Նաև ինքնախաբեություն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան և Ադրբեջանն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ այսօր պատերազմի շարունակությանն ենք ականատես լինում: «Պատերազմները 21-րդ դարում փոխել են իրենց կերպը՝ պրոքսի պատերազմ, պոստմոդեռնիստական պատերազմ և այլ անվանումներ են ստացել: Այսօր, սակայն, մենք Հայաստանի դեմ տարվող դասական պատերազմական գործողություն ենք տեսնում, պարզապես «բայրաքթարների» փոխարեն այս պահին մեր դեմ պատերազմում են «բնապահպանները» կամ էկոահաբեկիչները: Արդեն փաստերով է ամրագրված, որ Լաչինի միջանցքը փակած ահաբեկիչներից շատերը թուրքական, ադրբեջանական հատուկ ծառայությունների, ուժային տարբեր կառույցների աշխատակիցներ են, որոնք աչքի են ընկնում նաև ահաբեկչական գործունեությամբ, սոցցանցերում ատելության, հակահայկական տարբեր նյութերի տարածմամբ»,-ընդգծեց թուրքագետը:

Անդրադառնալով այս փուլում Հայաստանի իշխանությունների՝ բաց տեքստերով փոխանցվող դիրքորոշումներին՝ Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Առհասարակ մասնագետների, քաղաքացիների շրջանում շատ հաճախ ներքին դիսկոմֆորտ, տարընկալում է առաջանում, երբ այս իշխանություններին ՀՀ իշխանություններ են անվանում, որովհետև նրանց քայլերը որևիցե կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այդ տարընկալումն առաջանում է, քանի որ այնքան վնաս, որքան հենց այս իշխանություններն են բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, մեր երկրում երբևէ իշխած որևէ ուժ այդ վնասի անգամ տասը տոկոսը չի բերել: Ընդ որում, այդ վնասները հասցնում են բավականին բաց տեքստով, բավականին ինքնավստահ: Հետո այդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ անիմաստ ինքնավստահությամբ այդ մասին խոսում են ԱԺ ամբիոնից՝ իրենց քաղաքական գործիչների, դիվանագետների տեղ դնելով: Բայց, ընդհանուր առմամբ, 2018-ից սկսված այս ամբողջ մղձավանջը Հայաստանի կործանման գործընթացն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում առաջ տարվող խոսույթին, մասնավորապես Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առաջարկին, նա նկատեց. «Այստեղ երկու տարանջատում պետք է անենք:Նախկինում ևս Հայաստանը պնդել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի, բայց դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը շատ ուժեղ էր դիվանագիտական դիրքերի առումով, Արցախն ու Արցախի բանակը որոշակի գործոն էին տարածաշրջանում: Հիմա, երբ այս իշխանություններն ասում են՝ «թող Արցախն ուղիղ խոսի Բաքվի հետ», ոչ թե դիվանագիտական ինչ-որ քայլ է կամ մեր դիրքերի ամրապնդմանն ուղղված ինչ-որ ջանք է, այլ ուղղակի խուսափողականություն: Սա ուղղակի իրենց տապալումը հերթական անգամ արձանագրող փաստ է: Բայց անգամ այդ փաստից հետո, միևնույնն է, քաղաքական աներեսություն դրսևորելով՝ իրենք շարունակում են կառչած մնալ այն աթոռներին, որոնք միայն ու միայն վնաս են բերում երկրին: Հետևաբար, իրենց վերոնշյալ այդ նոր խոսույթը ապացույցն է նրա, որ իրենք որպես դիվանագետ ու որպես քաղաքական ուժ սպառված են»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այստեղ նաև անկեղծության լրջագույն դեֆիցիտ կա: «Երբ իրենք իշխանության էին տենչում, լավ հասկանում էին, որ երկրի առջև ծառացած խնդիրներից ամենակարևորն Արցախյան խնդիրն է: Երբ իրենք հասան իշխանության, սկսեցին պոպուլիստական վանկարկումներ անել՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»: Գործընթացը տապալելուց հետո հիմա էլ հանդես են գալիս Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ ստեղծելու առաջարկով:

Ի դեպ, այս իշխանությունները ՀՀ շահերը ևս չեն կարողանում ներկայացնել. նույն Ադրբեջանը, բացահայտ արհամարհանք դրսևորելով, անգամ այսպիսի իշխանության հետ չի ուզում մեկ սեղանի շուրջ հավասարը հավասարի հետ բանակցել: Եթե դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների հայտարարությունները, կտեսնենք այդ բացահայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչվող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի խնդիրն ավելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպես որ, այս իշխանությունը ինքնախաբեության մեջ է, լիովին տապալված է և չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանությունը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղության մեջ է ուժեղ: Մեկ էլ խիստ հայացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելույթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալված են»,-հավելեց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ, իշխանությունը շարունակում է նաև պարզունակ մանիպուլ յացիաների դիմել, որի վառ դրսևորումն այն հայտարարությունն էր, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։

«Փաշինյանի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, իրեն հավատացող ինչ-որ զանգվածի: Սա պարզունակ, պրիմիտիվ քաղաքական աճպարարություն է, որն անում է Փաշինյանը՝ ձայնի տոնը տարբեր կերպ բարձրացնել - իջեցնելով: Բայց, ամեն դեպքում, մասնագիտական շրջանակներին որևիցե համոզիչ եզրահանգում չի կարողանում ներկայացնել, որովհետև նշվածն իրականության հետ առնչություն չունի: Ըստ այդ հայտարարության, նախկիններից, ռուսներից հետո հիմա էլ մեղավոր է ամբողջ աշխարհը, որը Արցախը չի ճանաչում: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ Հայաստանն արտաքին ու ներքին սպառնալիքի մեջ է: Եթե մեր արտաքին թշնամիները հստակ են, ապա այս պահի իշխանությունները դե ֆակտո գործում են Հայաստանի շահերի դեմ: Մեծ հաշվով, Հայաստանը արտաքին ու ներքին թշնամիների կողմից աքցանի մեջ է հայտնվել: Հետևաբար, հույս դնել, որ այս իշխանությունները կկարողանան ինչ-որ բան անել Հայաստանի համար, անհեթեթություն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մեկի հիմքում այն գաղափարն է, որ պետականությունը գերակա արժեք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ իշխանությունը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին:Այն խոսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիվանագետներից, տարբեր պաշտոնյաներից, թե «իրենց գործն են անում, քաղաքականացված չեն», ինքնախաբեություն է: Պարոնա՛յք դիվանագետներ, դուք ո՞ւմ իշխանության ներքո եք ձեր գործն անում: Այն իշխանության, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանության, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում հայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծվե՞լ է:

Նման պաշտոնյաները ոչ թե պետականության, գաղափարին նվիրված ծառայողներ, այլ երկչոտ, հարմարվողական կերպարներ են: Նույնը վերաբերում է նաև ռեպրեսիաների հրամանները կատարողներին, այս իշխանություններին քծնող կեղծ մտավորականներին: Երբևէ իրենք իրենց հաշվետվություն տվե՞լ են, թե ում և ինչին են ծառայում: Մեր հազարամյա պատմության ընթացքում եղել են դրածո իշխանություններ, թագավորներ, որոնք պատմության մեջ հիշվել են ոչ թե որպես Հայաստանի իշխանություններ, թագավորներ, այլ ի վնաս երկրի գործող դրածոներ:

Այս իշխանությունները պատմության մեջ նույնպես այդ դրածո, երկրի շահերը չներկայացնող հերթական իշխանությունն են, որոնք հայտնվելու են պատմության այն դարակում, որտեղ միայն ու միայն բացասական, միայն անեծքով հիշվող գործիչները և ուժերն են: Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու: Սա վերաբերում է նաև նրանց սատարող կեղծ մտավորականներին, իբրև թե, պետության համար մտածող պաշտոնյաներին»,ասաց նա:

Իսկ թե ինչ կլինի, եթե իր մատնանշած լուծումները չիրագործվեն, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթե ամեն ինչ գնաց այսօրվա սցենարով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականությունը, ապա Հայաստան պետությունը կկանգնի բուտաֆորիկ պետություն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դեպ, կան: Օրինակ՝ Բաղրամյան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նվագում, տարատեսակ այցելություններ է անում և որևիցե կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի, առավել ևս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձություններ ու շատ այլ նշաններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մոտ, բայց այն, միևնույնն է, հաղթելու է, պարզապես ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպես պետություն ունեինք, փոշիացած է: Ու եթե անգամ բնազդը հաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականությունը, շատ հարցերում պետք է սկսենք զրոյից, որովհետև այս ավերիչ իշխանությունը կործանել ու շարունակում է կործանել գրեթե բոլոր ոլորտները»:

Նա նկատեց՝ տարբեր ազգեր վտանգի դեպքում լիդերների, հարցեր լուծելու ընդունակ ուժերի են բերում. «Մեր պարագայում բոլոր փորձառու գործիչները հայտնվել են լուսանցքում, քրեական գործերի տակ, ու ղեկը տրվել է անփորձ ու ՀՀ շահերը չգիտակցող մի ուժի, որը չի կարող մեր պետական նավը որևէ կերպ դեպի խաղաղ նավահանգիստ տանել: Ես, ամեն դեպքում, հավատում եմ, որ մեր ինքնապաշտպանական բնազդը հաղթելու է, և անգամ 5 տարի գերի լինելով այս ուժին՝ Հայաստանը չի կարող նույն այդ ուժի ձեռքին կործանման գնալ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan