Այսօր՝ 28 հունվարի 2023թ., 00:00
ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ կհատկացնի Ուկրաինայի ատոմային էներգիայի զարգացման համար «Փյունիկը» պարտվեց «Խիմկիին» Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ․ Չավուշօղլու «Ալաշկերտը» պարտվեց «Պոդբեսկիձիեին» Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի Ղուրանի պաշտպանության համար Ադրբեջանի նախագահն առաջարկել է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությունը որակել է որպես ահաբեկչություն Դունյա Միյատովիչն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների անխոչընդոտ մուտքի ապահովման կարեւորությունը Թուրքական ընկերությունը ՆԱՏՕ-ի շտաբերի միջեւ հետախուզական տվյալների փոխանցման համար ծրագրային ապահովում է մշակում Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ի՞նչ է ChatGPT-ն և արդյո՞ք ժամանակն է հրաժեշտ տալու Google որոնողական համակարգին Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը պաշտոնաթող գեներալ Պետր Պավելն է՝ 53,9% ձայներով Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ 5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից» Ճապոնիայում շուրջ 10 հազար տուն մնացել է առանց ջրի, օգնության է կանչվել բանակը Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում Աֆրիկան գործընկերներից 30 մլրդ դոլար կստանա պարենային ինքնիշխանության ապահովման համար Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան Ո՞ւմ է ձեռնտու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ «Рыбарь» ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ, ձևավորվել է Save Karabakh կոալիցիան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel Արցախում 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում Սպասվում է ձյուն և մառախուղ. Եղանակը Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանին անվանել է «հատուկ տրամաչափի» առաջնորդ, որը չի ենթարկվում արտաքին ճնշմանը Լոբոդայի երգի հեղինակը դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ G7-ը դեմ չէ ԵՄ-ի կողմից Ռուսաստանից դիզվառելիքի գների սահմանաչափ սահմանելուն. Bloomberg Այսօր մեր Հայրենիքը նույն այն վիճակում է, ինչ վիճակում տեսել եմ 1992-ի հունվարին. Սենոր Հասրաթյան Փենսն առաջին անգամ արձագանքել է իր տանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմանը «Ուզում եմ, որ ավանդական մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Հունվարի 28-ը կրկին պետք է դարձնենք հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գազային հանգույցի անվտանգության զգայուն հարցերի քննարկումը․ ՌԴ ԱԳՆ Ես չեմ ճանաչում որեւէ իշխանություն, ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո. Րաֆֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան եւ Վրաստան փոխանցումներն աճել են հարյուրավոր տոկոսներով՝ թարմացնելով ռեկորդները. РБК Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռների երկու օդաչուներին գտել են, երրորդին փնտրում են Չկա քաղաքական բարոյունակություն՝ հասկանալու, որ գոնե մնացածը փրկելու համար պետք է հետ քայլ անեն. Րաֆֆի Հովհաննիսյան Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է. Արթուր Վանեցյան Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար. Սերժ Սարգսյան Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդ Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան Առջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ ԲԴԽ երկու դատավորները կլքեն իրենց պաշտոնները Սանկտ Պետերբուրգը մեծ ծրագրեր է սկսում Հայաստանում «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցներն իրար են ծեծել Ուզում եք ասել, որ զոհված տղաները իրենք են իրենց գլխին սարքել ու այրվե՞լ Շրջափակված Արցախի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի շինարարությունը Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով Այս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk-ին Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան Արցախում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Տեղեկատվական շտաբ Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը հարգանքի տուրք է մատուցվել կոմպոզիտորի հիշատակին Դանի Ալվեշը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում Թիվ 1 զենքը թուրքի ձեռքը դնում ենք մենք մեր անտարբերությամբ, 15 հոգու կյանք ուղղակի մատաղե՞լ ու սա պետք է մարսվի՞. Եփրեմ Մարգարյան (տեսանյութ) Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է Վիճաբանության ժամանակ երիտասարդը անկանոն կրակոցներ էր արձակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան Վառվող վարկածներ. քննությունը «վարում է» Փաշինյանը Թուրքիա, Ռուսաստան, «Խաղաղության կոնցեպտ» և կոմունիկացիաներ. Ռուբեն Մելքոնյան. (տեսանյութ) Բանակը ցինիկաբար կործանել է, ասում է՝ հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ ավելի լավ է գետինը մտնի․ Շուշան Պետրոսյան Հրապարակվել են Սոչիի սարերում խրված օդապարիկից մարդկանց փրկելու կադրերը (տեսանյութ) «Անտերություն ա դառել». լքված տներում ջլատվող բանակը Խոստացել էր, որ լավ կծառայի ու կվերադառնա. 19-ամյա Միշան Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում Զարմանալի է, բայց դեռ կարտոֆիլ ունենք. դրմբոնցի բազմազավակ ընտանիքը գոյատևում է խնայողությունների հաշվին Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը Հրդեհից զոհված զինծառայողների համար կկատարվի հոգեհանգստյան կարգ
Հարցում

Հրավառված անբարոյականություն․ զարմանալի է, որ տոնածառը Եռաբլուրում չէիք տնկել

Ի՛նչ է անում թշնամին, այսինքն՝ ի՛նչ են անում Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունեցող ու այն քայլ առ քայլ իրականացնող արևելյան ու արևմտյան թուրքերը: Լրահոսին հետևողները տեղյակ են. թուրքական ու ադրբեջանական բանակները, ի դեպ, մեր պատմական հողերի վրա, տանկերով-բանով զորավարժություններ են անցկացնում: Ու այդ զորավարժությունների հնարավոր սցենարները, կարող եք չկասկածել, Հայաստանի այս կամ այն մասը, զավթելը, կոտորելը, բռնաբարելը, մորթելն է:

Ի՛նչ է անում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանը, ինչ են անում նրա քպ-ական նիկոլփաշինյանները, ինչ են անում հազարավոր սպառողներ, որոնք իրենց հայ ու մարդ են համարում: Ճի՛շտ է, «Մանկական եվրատեսիլ»-ի բացում են անում ՀՀ գլխավոր հրապարակում, «գլխավոր» տոնածառի լույսեր են միացնում ու զմայլվում են իրենց նման սնամեջ հրավառությամբ:
Եթե Հայաստանում ինչ-որ տեղ է մնացել, որտեղ արժեր իսկապես էլ «սալյուտ խփել», ասենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի օգոստոսյան «հրավառության» տարբերակով, ապա դա Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գլուխներն են: Ըստ որում՝ սալյուտը ներսից թող խփեն: Եթե այդ տարբերակը շատ դաժան է թվում, ապա կարող են դիմել Նիկոլի «Երևանի քաղաքապետարան» հիմնարկին, թող իրենց վրա տոնական լույսեր կախի, պայմանով, որ այդ լամպերը պահող մեխը իրենց ճակտին մեխվի: Դրանից հաստատ պատմական հուշարձանները չեն տուժի, էլ չասած, որ անդառնալիորեն վնասված հուշարձանները բազմապատիկ արժեքավոր ու կարևոր են, քան նիկոլական չինովնիկների խավարածին գլուխները:

Լավ, ի՞նչ էր կատարվում դեկտեմբերի 5-ի ուշ երեկոյան Հայնրապետության հրապարակում: Այն, ինչ կատարվում էր, կարելի է խիստ հակիրճ բնորոշել որպես՝ «հրավառված բարոյազրկում»: Միակն, ինչ զարմանալի էր, այն է, որ «գլխավոր տոնածառն», այնուամենայնիվ, «Եռաբլուրում» չեն տնկել ու իրենց հորթահրճվանքային «սալյուտն» էլ զոհված մեր զինվորների շիրիմների գլխավերևում չէին «գըմփացնում»: Չնայած, թեկուզ մեկ միլիգրամ խիղճ և կես միլիմետր ազգային ինքնություն ունեցող ցանկացած հայ մարդու համար պիտի որ տարբերություն չլիներ. դա Հանրապետության հրապարակո՞ւմ է տեղի ունենում, թե՞ զինվորական պանթեոնում:

Այդ ո՞ր արածներիդ վրա եք տոնական սալյուտ խփում, այդ ինչի՞ համար եք այդպես հորթատռճիկ հրճվում...

Նրա՞ համար, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկին «ժողվարչապետ» դարձրեցիք ու նրա և նրա խամաճիկների միջոցով թշնամուն հանձնեցիք Արցախի մի մեծ մասը: Թե՞ այն բանի համար եք սալյուտ խփում, որ հազարավոր լույս-տղաների, որոնց ճկույթի եղունգի ծայրն էլ չարժեք, ձեր պաշտած Նիկոլն ու նրա կինը կոտորածի ու մահվան մատնեցին: Այն պատճառո՞վ չեք արդյոք «տռճիկ տալիս», որ ազատ ու ազատագրված Արցախը, ավելի ճիշտ՝ Արցախի մնացորդներն այլևս ձեր «դոստ» ու ձեր «քիրվա» ադրբեջանական թուրքերի հայակեր ճիրաններում են, ըստ որում, ամեն պահի՝ բացարձակ շրջափակման և հոշոտման ռեալ սպառնալիքի տակ:

Թե՞ նրա համար չեք այդպես լուսակոլոլվել, որ վերջապես կարողացաք թուրքին բերել ու դիրքավորել Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի գլխին ու այնպես, որ ցանկացած պահի, կարող են գնդակոծել ու հրետակոծել ջերմուկցիներին, վարդենիսցիներին, գորիսեցիներին, կապանցիներին: Չնայած, ձեզ դրանից ի՞նչ, չէ՞: Վերջին հաշվով, դուք Երևանի կենտրոնո՜ւմ, ապահո՜վ, խաղա՜ղ, թուրքի հետ «խաղաղության օրակարգին» տրվա՜ծ... Պա՜հ, մեծ բան է, էլի, ընդամենը երեք ամիս առաջ մի քանի հարյուր երեխա է զոհվել՝ ձե՛ր ընտրած ու կռապաշտած Նիկոլ Փաշինյանի ու նրա «խաղաղության օրակարգի» հետևանքով: Թեպետ ինչո՞ւ միայն Նիկոլ Փաշինյանի: Բոլորդ, ովքեր 2018-ին «Նի-կոլ, Նի-կո՜լ...» էիք գոռում, բոլորդ, ովքեր «քաղաքականությամբ չէիք հետաքրքրվում», բոլորդ, ովքեր ինչ-որ երևակայական ու ձեր «թիթեռնիկ»-փողկապի նախշին համապատասխան «լիձեռ» էիք որոնում կամ տենչում, բոլորդ, ովքեր հրապարակի լույսերի ու հրավառության տակ տոնական «շախ էիք տալիս», զոհվածների արյան մեղքի տակ եք: Բոլո՛րդ: Անկախ այն բանից, թե դա որքանով եք գիտակցում, եթե առհասարակ, գիտակցում եք, թե ինչ եք անում:

Հազարավոր երիտասարդների կորցրած, Հայրենիքի տարածքի ահռելի կորուստ ունեցող ու կոտորածային պատերազմի շեմին կանգնած երկրի հանրույթի մի նկատելի կտոր պատրաստվում է ճոխագույն «Նոր տարի անել», տրվել զեխության ու որկրամոլության, տոնածառ ու տո՛ն է հրավառում...
Էս չե՞ք...
Դա ավելին է, քան պարզապես խրախճանքը՝ ժանտախտի ժամանակ: Դա ավելին է, քան պարզապես բարոյազրկումը: Դա թերևս զանգվածային մուտացիա է ու, որպես հետևանք՝ մարդկային ու ազգային նկարագրի կորուստ:

Ձեր «Եվրատեսիլն» էլ կլինի, որին սպասում եք նախամարդու չտեսությամբ: Ձեր սեղանի ճարպակոլոլ բուդն էլ կլինի: «Գլխավոր տոնածառի» կուրացուցիչ լուսավորության տակ ձեր սելֆին էլ կլինի, երևի: Կլինեն ու կանցնեն: Ինչպես անցնում է ամեն ինչ:

Բայց ամենից սարսափելին այն բանի գիտակցումն է, որ դուք, ձեր տեսակը շարունակելու է լինել ու շարունակելու է ապրել նույն երկրում: Արտաքնապես մարդանման հրեշների հետ նույն երկրում նույն օդը շնչելը մղձավանջային պատիժ է:

«Սալյուտը» ձեր ներքին դատարկության մեջ խփեք:

yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan