Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

е - Հայաստան Բաց նամակ «2018-ի ապրիլի» ՀՀ վարչապետին – 2

Հայաստանը պետք է գտնի իր որակական փոփոխությունների բանալին: Ռացիոնալ վերլուծության տեսակետից, իսկապես, խնդիրները չափազանց մեծ են, որոշ դեպքերում՝ գուցե մեր ուժերից վեր։ Չխաբենք մեզ. Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով դուրս է մնացել և մնում տարածաշրջանային խոշոր նախագծերից, առկա և կառուցվող կոմունիկացիաներից։ Դուրս է մնում տարածաշրջանային համագործակցության այլ ֆորմատներից։ Մեր երկրից բնակչությունն արտագաղթում է։ Հայաստանը նաև թույլ օղակ է ԵՏՄ շրջանակում, թեկուզ միայն՝ սահման չունենալու և տնտեսական հզորությունների առումով։

Ակնհայտ է, որ մեզ պետք են նոր լուծումներ, նոր ծրագրեր, մեր երկրի և մեր հարաբերությունների նոր տեսլական։ Հակառակ դեպքում մենք կվերադառնանք նախորդ դարասկզբի Կովկասին՝ փողը և տնտեսական հզորությունները՝ Ադրբեջանում, մշակույթը և քաղաքակրթական արժեհամակարգը՝ Վրաստանում։

Բնական է, որ այս հեռանկարից մենք պետք է խուսափենք։

Մենք ունենք խնդիր՝ վերանայելու մեր երկրի կշիռը և՛ տարածաշրջանում, և՛ ԵՏՄ-ում, և՛ Արևմուտքում։

Բոլոր բացասական գործոնների, արտաքին և ներքին մարտահրավերների ճնշող ֆոնին կա մի հնարավորություն, որը թույլ կտա ոչ միայն դիմանալ, այլև՝ առաջ անցնել։ Այդ քիչ հնարավորություններից մեկը թվայնացված պետության, թվայնացված հասարակության համակարգի ներդնում է։

Հայաստանը պետք է պետական և հանրային կյանքի թվայնացման տեմպերով և խորությամբ առաջ անցնի հարևան պետություններից և ԵՏՄ իր գործընկերներից։

Մենք պետք է ձգտենք տեխնոլոգիական առավելության մեր հարևանների և գործընկերների համեմատ։ Ոչ թե՝ հասնել, հավասարվել և այլն, այլ՝ դառնալ առաջատարը, թելադրողը, ընդօրինակման մոդելը։ Կյանքի թվայնացումն առաջին հերթին տեխնոլոգիական ահռելի հնարավորություններ կստեղծի ՀՀ քաղաքացու համար։

Պետության և հասարակական հարաբերությունների թվայնացումը պետք է ընդգրկի բոլոր ոլորտները՝ տնտեսություն, բիզնեսի հիմնում և կառավարում, հարկահավաքում, գիտություն, մշակույթ, կրթություն, քաղաքային կառավարում, սփյուռքի հետ հարաբերություններ։ Այն պետք է լինի բոլոր բարեփոխումների հիմքում։

Խոսքը ոչ միայն թվային օպտիմիզացիայի մասին է,որը հնարավորություն է տալիս խուսափել բազմաթիվ միջնորդներից, չինովնիկներից, բյուրոկրատական քաշքշուկից, և որը բավականին հաջող կերպով արդեն կիրառվում է հայաստանյան որոշ ոլորտներում, այլև՝ հեղափոխական գաղափարների ներդրման մասին։ Թեկուզև՝ աշխարհում քիչ փորձարկված։

Խոսքն առանձին ոլորտներում թվայնացման միտումների մասին չէ. դրանով մենք թռիչքային առաջընթաց չենք ապահովի, այլ՝ խորը, համապարփակ քաղաքականության մասին, որը պետք է ձեռնարկի իշխանությունը։

Վերջերս ազդարարվեց, որ կառավարությունը հանձնարարել է մշակել նման հայեցակարգ՝ 2020-2030 թվականների համար։ Սա լավ է, բայց՝ պայմանով, որ չլինի բազմաթիվ այլ հայեցակարգերի նման կիսատ-պռատ, դանդաղ։ Դանդաղ տեմպերով բոլոր երկրներն էլ, այսպես թե այնպես, գնալու են այդ ճանապարհով։ Այդ տեմպերով մենք չենք կարողանալու արձանագրել մեր առավելությունը։

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում մեկ պարբերությամբ անդրադարձավ այս հնարավորությանը։ Սա տալիս է լավատեսություն, որ իշխանության մեջ գոնե տեսական մակարդակով կան նման քննարկումներ։

Անկեղծ ասած՝ ինձ թվում էր, թե Հայաստան-սփյուռք համաժողովի օրակարգում առանցքայիններից հենց այս թեման պետք է լիներ. այն պետք է դառնար դոմինանտ գաղափար՝ որպես զարգացման և առաջընթացի ամենամեծ ռեսուրս պարունակող, բայց միայն մեկ հոգի սփյուռքից խոսեց վիրտուալ հայկական դպրոցի գաղափարի մասին, և պաշտպանության նախարարն ազդարարեց խոշոր զորամասերում Թումո կենտրոնների ստեղծման գաղափարի մասին։

Եթե ուզում ենք արդյունք, եթե ուզում ենք իրական առաջընթաց, և եթե պատրաստ ենք խոսելուց բացի աշխատել, ապա Հայաստան-սփյուռք հարաբերությունների օրակարգում պետք է լիներ Հայկական աշխարհի թվայնացման հարցը. պետք է մշակվեր կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով, կոնկրետ արդյունքներով։

Նույն հայապահպանության գործում վիրտուալ դպրոցները, լեզվի, մշակույթի, գրականության դասավանդումն ուղղակի բեկումնային արդյունքներ կտան։ Պետք է ստեղծվի Հայկական վեբ-աշխարհը («Այլընտրանքային նախագծեր խումբն» աշխատում է այդ փաթեթի պատրաստման ուղղությամբ)։

Մենք կարող ենք վերացական սփյուռքից ձևավորել միանգամայն իրական Հայկական աշխարհ։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ հաջողությամբ աշխատող սփյուռքի ներկայացուցիչները կարող են իրական ներդրում ունենալ այդ գործում։

Հսկայական աշխատանք պետք է տարվի Հայաստանում և Արցախում բոլոր ոլորտների խորքային թվայնացման ուղղությամբ։

Թվային տեխնոլոգիաները պետք է ներդրվեն կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսության մեջ, ձեռներեցության, ֆինանսների կառավարման, պետական կառավարման համակարգում, մատուցվող ծառայությունների, սոցիալական ոլորտի, գիտակրթական, մշակութային և այլն։

Այս ուղղությամբ ֆանտաստիկ առաջընթացի է հասել չափերով և բնակչությամբ մեզ հետ համադրելի Էստոնիան։ Էստոնական փորձից օգտվում են Եվրամիության գիգանտները։

Մենք նույնպես պետք է գնանք այդ ուղղությամբ, և ԵՏՄ մեծ տնտեսություններով, նավթով և գազով հարուստ պետությունները կարող են օգտվել մեր փորձից։ Մենք կարող ենք ու պետք է դառնանք ԵՏՄ «թվային համակարգողը», պետք է ստեղծենք համակարգ, որտեղ ֆիզիկական սահմանի բացակայությունը և երկրի չափերը որևէ դեր չեն խաղա։

Միայն թվային տեխնոլոգիաներն են հնարավորություն տալիս՝ շրջանցել «աշխարհասփյուռ» բառի խոչընդոտները։ Սա է 21-րդ դարում Հայաստան-սփյուռք միասնականությունը։

Համահայկական բանկը, որը ժապավենը կտրելուց հետո այդպես էլ չգործեց, կարող է շատ ավելի ընդգրկուն բովանդակությամբ, դառնալ հետաքրքիր գաղափար թվային հարթությունում. ներդրումների, շահույթ հետապնդելու, համահայկական կարևոր նախագծերում մասնակցություն ունենալու ու նաև բանակի, և այլ կարևորագույն խնդիրների համար նվիրատվություններ անելու հարցում։

Ճիշտ աշխատելով հասնենք նրան, որ աշխարհի տարբեր ծայրերում միլիոնավոր հայեր իրենց Iphonе-ներում ունենան համահայկական նվիրատվության ծրագիրը, ու մենք կունենանք բանակի, սահմանամերձ գյուղերի և այլ հրատապության խնդիրների համար անհրաժեշտ ֆինանսական հոսքեր։

Ինչի՞ց սկսել

Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է որոշում կայացնի, որ գնում է այս ուղղությամբ։ Նախագահի շրջապատում, կառավարության մեջ, ԱԺ-ում, դիվանագիտական համայնքում և պետական համակարգից դուրս կան մարդիկ, ովքեր կարող են համախմբված իրականացնել այս ծրագիրը. Իրականացնել քաղաքակրթական հեղափոխություն։

Բոլոր այն երկրները, որոնք տարիներ առաջ են սկսել այս ճանապարհը, հանգել են մեկ ընդհանուր խնդրի՝ կադրերի սակավություն։ Մենք նույնպես հանգելու ենք սրան. ըստ որոշ տվյալների՝ արդեն հանգել ենք։ Պետությունը հստակ քայլերով, հստակ ծրագրով՝ մասնավորի հետ միասին, պետք է լուծի այս խնդիրը՝ վաղը փաստի առաջ չկանգնելու համար։

Հայաստանի թվայնացման պրոցեսը թելադրելու է հանրային կյանքի մի շարք ոլորտների բարեփոխումների ուղղությունը։ Ստիպելու է գնալ բարեփոխումների՝ առաջին հերթին կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտում և այլն։

Արժե դպրոցներում ներդնել ծրագրավորման լեզուների ուսուցում՝ բարձր կամ անգամ միջին դասարաններից։ Պետք է ներդրվեն ծրագրավորման առավել տարածված և հեշտ լեզուների ուսուցումը, IT բնագավառին իրական ծանոթացումը, գործող, ակտիվ ծրագրավորողների կողմից դպրոցներում մաստեր-կլասերի անցկացումը և այլն։

Ցանկացած հայաստանյան դպրոց՝ առանց բացառության, պետք է իր աշակերտներին առաջարկի հագեցած IT լաբորատորիա, էլեկտրոնային գրադարաններ, ռոբոտաշինության դասեր և այլն։ Դասագրքերի, առարկաների մատուցման թվայնացումը պետք է դառնա կրթական համակարգի բարեփոխումների առանցքը։ Կա միջազգային արդյունավետ փորձ, կան ձեռքբերումներ. պետք է օգտվել դրանից։ Կավճով գրատախտակների, աշակերտներին անընդհատ վաճառվող շտեմարանների, դարն ապրած դասագրքերի, ինքներս մեր մասին գրվող ձեռնարկների փուլը անցել է։

Կրթության ոլորտի, դպրոցի բարեփոխումը սա է, մնացածը ձևական բաներ են։
Մասնագետների փնտրտուքը, մասնագիտական պատվերը պետք է սկսել դպրոցից, արդյունքում պրոցեսին անխուսափելիորեն կմիանան բուհերը՝ ընդարձակելով տեխնոլոգիական ֆակուլտետների շարքը, լավացնելով որակը։

Վերջերս հետաքրքիր միտք հանդիպեցի հայ ծրագրավորողներից մեկի մոտ. Հայաստանում երկրորդ օտար լեզուն պետք է լինի Python ծրագրավորման լեզուն։ Էպատաժային է հնչում, իհարկե, բայց որպես զարգացման տեսլական՝ շատ ավելի հեռանկարային, քան՝ որևէ այլ երկրորդ օտար լեզվի մասին խոսակցությունը։

Այս ճանապարհով գնալու դեպքում պետությունը բիզնեսի և ներդրումների հսկայական հնարավորություններ է ստեղծելու գործարարների համար։ Ի վերջո՝ հայ մեծահարուստներին Երևանում հերթական առևտրի կենտրոն բացելուն այլընտրանք պետք է առաջարկվի։

Մենք կարող ենք ունենալ փոքր ու միջին բիզնեսի նոր շերտ՝ վիրտուալ տարածքում։ Սա մի առանձին ծրագիր է, որը կարող է փոխել փոքր բիզնեսի մասին մեր ողջ պատկերացումները և իսկապես կարող է աշխատանքի շուկայում և բիզնես հարաբերություններում հայկական ֆեոդալիզմին այլընտրանք դառնալ։ Հայ անհատ ձեռներեցի նոր մոդելը պետք է լինի փոքր անհատական ստարտափ ձեռնարկողը։

Հայալեզու էլեկտրոնային բովանդակության (կոնտենտի) կտրուկ ընդլայնումը պետք է դառնա կարևոր առաջնահերթություն։ Կրթություն, գիտություն, մշակույթ, գրականություն – լայնածավալ թվայնացում պետք է տեղի ունենա ինտերնետային հայալեզու/հայկական բովանդակության խրախուսման միջոցով։ Թարգմանված էլեկտրոնային գրականության ցանկը՝ մասնագիտական, մեթոդական, ցանկացած, պետք է իրական այլընտրանք դառնա հայ աշակերտի, ուսանողի, գիտնականի, մասնագետի համար։ Հայկական մշակութային լուրջ պորտալները պետք է մրցեն միմյանց հետ իրենց բովանդակությամբ։

Մշակութային կյանքի, մշակույթի ինդուստրիայի, մշակույթի կադրերի պատրաստման խնդիրներում անթույլատրելի է մնալ հին սահմաններում։ Նույնիսկ դժվար է նկարագրել, թե ինչ թռիչքային փոփոխությունների կարող է բերել մշակույթի և մշակութային կրթության գրագետ թվայնացումը։

Ամփոփում

Մենք պարտավոր ենք գնալ պետության, հանրային կյանքի և «Հայկական աշխարհի» արագ և խորքային թվայնացման ճանապարհով։ Հարավային Կովկասում պատմական կույրաղիքի չվերածվելու ամենագործուն ճանապարհը քաղաքակրթական, տեխնոլոգիական առավելություն ունենալն է՝ հարևանների, բարեկամների և թշնամիների նկատմամբ։ Այս գործի համար պետք է միայն քաղաքական որոշում և գրագետ աշխատանք։ Դրանից հետո բոլոր խոչընդոտները լուծելի են՝ կարելի է և՛ վարկ վերցնել, և՛ խնայողություններ անել, հրաժարվել այլ ծրագրերից, և՛ դրամահավաք անել, և՛ արտերկրից մասնագետներ բերել։ Պարզապես պետք է սկսել աշխատել։ Ես նշեցի տարբեր ուղղություններ, և դրանք պետք է առաջ տանել միաժամանակ։ Պետության և հասարակության թվայնացումը պետք է սկսի իշխանությունը, այլ տարբերակ ուղղակի հնարավոր չէ։ Հայկական աշխարհի թվայնացումը կարող է անել մարդ կամ մարդիկ, ով իր մեջ զգում է պատմական գործ անելու առաքելություն, ունի ռեսուրսներ կամ դրանք հայթայթելու հնարավորություն. ցանկացած ներդրում այս պարագայում արդարացված է, քանի որ արդյունքում ստացված ազդեցությունը հսկայական է լինելու։ Ոլորտային բարեփոխումները պետք է անի իշխանությունը, բայց ոչ թե իր փակ կաբինետներում, այլ՝ փորձագիտական-մասնագիտական համայնքի հետ ու բաց, արդար մրցույթների միջոցով։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա համապատասխան մթնոլորտ, պայմաններ ձևավորելու դեպքում, նրան նույնիսկ աջակցել պետք չէ՝ բիզնեսն իր ճանապարհը կգտնի։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan