Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել․ պատգամավոր
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։
«Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը։ Տակտիկական մարտավարական գործողության շրջանակներում համարել են որ պատգամավորական մանդատը սպառված է և պառլամենտում հնարավոր չէ իրացնել, մենք համարում ենք որ այնուամենայնիվ դեռևս հնարավոր է ինչ-որ բան փոխել , թեկուզ նաև այն պատճառով, որ հանրությանն անընդհատ պետք է բացահայտել այս իշխանությւնների հակապետական բնույթը, գործողությունները»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մնսրամասն՝ տեսանյութում։