«Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. (տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսնակը հաստատել է, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Ալեն Սիմոնյանը լինելու է Քաթարում, որտեղ այդ օրերին երջանիկ զուգադիպությամբ խորհրդարանի խոսնակի սիրելի հավաքականը՝ Ֆրանսիան խաղ է անցկացնելու Թունիսի ընտրանու հետ:
Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ Սիմոնյանի այցը աշխատանքային է՝ քաղաքական հանդիպումներ է ունենալու Ազգային ժողովի նախագահը ու նաև ֆուտբոլային հանդիպումներին ներկա է լինելու՝ արարողակարգի պահանջով: