Այսօր՝ 03 փետրվարի 2023թ., 00:00
Այդ չկայացած մլիցեն (հատուկ եմ այդպես նշում, ու դա կապ չունի ոստիկանության հետ) անգամ չի տարբերում զինվորական կացարանը Խրամատից ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ Ինչո՞ւ է վիրավորվել Լոռու մարզի նախկին դատախազը Ով պետք է իրականում մեղադրվի Հաց բերողի մահվան համար Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է Սկսի Նիկոլից` որպես երկրի ԳԳՀ և վերջացրու քեզանով` որպես Արցախից ինկասացիայի մեքենայով ճողոպրածի... 15 մահացած զինվորներ․ նրանք գիտեն՝ ինչ են անում․․․ զոհվածի մայր (տեսանյութ) Նիկոլն ասել է՝ իմ նպատակն է Լևոն Արոնյանին վնասելը (տեսանյութ) Քննարկվում է Օհանյանի և Չարչյանի՝ մանդատները դնելու հարցը Ավտովթարի է ենթարկվել Ավետիք Չալաբյանը Մարգարայի կամուրջից նմուշառում է արվել. երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Նիկոլը բոլշևվիկի ամենախայտառակ տեսակն է. ատում է բիզնեսը և պաշտում է փողը Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում Արցախից դուրս բոլորը շրջափակման մեջ են․ Խաչիկ Մանուկյան (տեսանյութ) Սասուն Միքայելյանը կդավաճանի բոլորին․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Նիկոլ․ Մալաթիայի դըմփ-դըմփ-հու․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) «Էկոակտիվիստների ճանապարհին գտնվելը այլևս անիմաստ գործողություն է ու նպատակի չծառայող». Գառնիկ Դավթյան Ադրբեջանն Իրանին թշնամի է համարում. Սյունիքում հնարավոր պատերազմը միայն նրանց միջև չի լինելու, այլ վերածվելու է տարածաշրջանային պատերազմի Առաջարկը պետք է կրի ժամանակավոր բնույթ՝ գործառույթը կարելի է թողնել ԿԲ-ին. Թաթուլ Մանասերյան Նիկոլ Փաշինյանի կրեդոն՝ «Մաշնես ու ես» «Էս մեր հաշվապահը ո՞նց ա դատավոր աշխատելու», կամ՝ ուսումնասիրելով Վարչական դատարանի ապագա 14 դատավորների կենսագրությունը Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը Նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով մեկ օր անց ազատվել է պաշտոնից ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը «Համագործակցության եզր չեն թողնում». ՊՆ նախարարը Գեղամ Մանուկյանին թույլ չի տվել հավաքակայանում հետևել զորակոչին «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի. Պարսյան ԱՄՆ-ում հայերի դեմ ատելություն քարոզող թռուցիկները մեր համայնքին չեն վախեցնելու. ՀՅԴ-ական «Վառարանը վառել է ավտոբենզինով». քրեական հետապնդում է հարուցվել վառարանը վառել փորձող կապիտանի նկատմամբ Եթե թողնենք, այս իշխանությունը կփորձի Հայաստանից արտաքսել բոլորին, որոնք իրենց դեմ են. Գեղամ Մանուկյան Նեթանյահուն հնարավոր է համարել ռազմական ուժի կիրառումն ընդդեմ Իրանի «Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված ու «Բաքսի» քաշած լինի». ՔՊ–ական պատգամավոր Իշխանության թեզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան Ադրբեջանում ընդունում են Արցախի շրջափակումը եւ փորձում Արցախին վառելիքով ապահովման մեջ «մեղադրել» խաղաղապահներին Ստեփանակերտի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին․ հորդորում են ավել չվճարել ՌԴ-ում օտարերկրյա գործակալ հանդիսացող ռուսաստանցիներին առաջարկել են կողմնորոշվել եւ ինքնակամ գրանցվել Արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս Էլեկտրահաղորդման գծի վթարը վերականգնել Այ քեզ բա՜ն. լեզվակռիվ ՔՊ–ական եւ ընդդիմադիր պատգամավորի միջեւ Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի օբյեկտի դեմ դրոնների գրոհին Օրվա հանդիպումները Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. երկուսի վիճակը միջին ծանրության է Գիտնականները բացահայտել են հնագույն «չարմության կոկորդիլոսի» գաղտնիքը «Ժպիտներ պարգևելը կարևոր է՝ Բումբումիկ» Իրաքի հարավում հնագետները շումերական սրճարան եւ հնագույն սառնարան են հայտնաբերել Բժշկին վնասվածք պատճառած թութակի տիրոջը տուգանել են ավելի քան 90 000 դոլարով Հնդկաստանի դատարանը 81-ամյա գուրուին ցմահ ազատազրկման է դատապարտել երկրպագուին բռնաբարելու համար Նիգերիացի քաղաքական գործիչը եւ նրա կինը կանգնել են դատարանի առջեւ՝ մարդու օրգանները հեռացնելու փորձի մեղադրանքով Կենսաբանները պարզել են, թե հրավառությունն ինչ վնաս է հասցնում բնությանը Փաշինյանը պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը երկրում. Թովմասյան Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով խաղից հանել ռուսներին. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները դրոններ արտադրող իրանական ընկերությունների դեմ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ ՔՊ-ականները համաձայնության չեն եկել. ինչ է սպասվում «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից չի գործում. Աշխատակիցների բողոքի ակցիան Կացարանի հրդեհից հետո ՊՆ-ում խուճապային տրամադրություններ են Հրաձգություն՝ պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ Գիշերային խոշոր հրդեհ Սևանի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՔՊ խմբակցության դռնփակ նիստում պատգամավորներին խելք ու խրատ են տվել Աշխատանքի վայրում դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու դեպքում` տուգանք 500 մարդ կդառնա գործազուրկ. Ո՞ր շուկան է հաջորդը Փաշինյանը մի քանի նախարարների անակնկալի է բերել. ամենատարբեր օղակներում տեղաշարժեր կլինեն ՔՊ-ական պատգամավորը Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել Պատրոն Դավոյին Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ-ի կոշտ քննադատությանը Պայթեցման եղանակով 3 դիմակավորված անձինք փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից հափշտակել այնտեղ եղած գումարը Անգլիայում հայտնաբերել են մոտ 30 հազվագյուտ կիսաթանկարժեք քարեր, որոնք տերերը ավելի քան 2000 տարի առաջ են կորցրել Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում ՔՊ դռնփակ նիստում որոշում կայացվեց. Վահան Նարիբեկյանը կհեռանա
Հարցում

Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ահազանգում է՝ Հայաստանի Կառավարությունը որքան էլ պնդի, որ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ քաղաքացիների վրա հարկային բեռը չի ավելանալու, իրականում այդ հարկային բեռն ավելանալու է, պարզապես ոչ թե ներդրման պահին, այլ մի փոքր ժամանակ անց։

Սարգսյանն այս տեսակետը հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ շեշտելով, որ Կառավարությունն ընդունել է քաղաքացիների համար պարտադիր համատարած հայտարարագրմանն անցնելու մասին մի նախագիծ, որի հիմնավորման մեջ բացակայում է նման քայլի գնալու պատճառը։

«Այդ դեպքում հարց է առաջանում, եթե նպատակը չեք գրել, թոշակառուի և գյուղում հացը մի կերպ վաստակող մեր քաղաքացու ունեցածը հայտարարագրելն ի՞նչ է տալու պետությանը և ի՞նչ է տալու այդ թոշակառուին և գյուղացուն. ակնհայտ է, որ գյուղացուն և թոշակառուին տալու է ծախս, իսկ պետության հեռահար նպատակը մարդկանց վրա հավելյալ ծախսեր դնելն է»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ տարօրինակ է, որ պետությունը չի զբաղվում մարդկանց եկամուտների թերհայտարարագրմամբ, բայց ցանկանում է անցնել համատարած եկամուտների հայտարարագրման։

«Ի դեպ՝ բացարձակ սուտ և կեղծիք է, որ իշխանությունը համատարած հայտարարագրման է անցնում, որպեսզի իմանա, թե պետության քաղաքացին ի՞նչ եկամուտ ունի, որովհետև այդ տեղեկատվությունը շատ հեշտ կարելի է ստանալ՝ համագործակցելով ցանկացած քաղաքապետարանի և սոցապծառայության հետ, ուստի ցանկանում եմ հատուկ հայտարարություն անել մեր քաղաքացիների համար. հարգելի՛ քաղաքացիներ, անհանգստացե՛ք համատարած հայտարարագրման համար, որովհետև դրանց անցնելը ձեզ համար հավելյալ ծախս է ծնելու։ Ակնհայտ է, որ սովորական քաղաքացին չի՛ կարող իր համար հաշվապահական հաշվառում անել և պետք է գումար վճարի, որ իր համար դա անեն, որովհետև հայտարարագիր չներկայացնելու դեպքում 50 հազար դրամ տուգանք պետք է վճարի։ Դրանից բացի՝ պետք է քաղաքացին հայտարարագրի անգամ իր ստացած ամանորյա նվերները, իսկ եթե դա չարեց, դա դառնալու է իշխանության ձեռքում գործիք, որ քաղաքացուն կանչեն տուգանային հրապարակ։ Ինձ համար անհասկանալի է նաև մեկ այլ բան՝ երբ այսօր հարկային մարմինները չեն կարողանում իր գույքը վարձով տվողին բերեն հարկային դաշտ, ինչպես են դա անելու եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում, չէ՞ որ դրա մեխանիզմը չունեն, որովհետև իր գույքը վարձով տվող մարդը քաղաքացու հետ կարող է կնքել պայմանագիր՝ անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման մասին, և սա հարկային մարմինները, անհասկանալի է, թե ինչպես են բացահայտելու»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ այսքան խնդիրներից զատ, նաև ֆիզիկական անձանց բանկային գաղտնիքն է հասանելի դառնալու հարկային մարմիններին։

Հայաստանի աուդիտորների պալատի նախագահը չբացառեց նաև, որ Հայաստանի Կառավարության այս պարտադրանքը պայմանավորված է վերցրած գրանտային ծրագրերի պարտավորությամբ։

«Գրանտի դիմաց պարտադրում են ՀՀ բոլոր քաղաքացիներին հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ համատարած հայտարարագրմանն անցնելու դեպքում բիզնեսմեններն իրենց փողը երկրից պարզապես կհանեն դուրս։

«Բիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր, իսկ դրսից Հայաստանի Կառավարությունը սկսելու է պարտք մուրալ»։

Աուդիտորների պալատի նախագահն ամեն գնով բոլորին հարկելու համատեքստում հատուկ ուշադրություն հրավիրեց Կառավարության այն օրենսդրական փոփոխությանը, որով այսուհետև կհարկվեն մինչև 24 միլիոն դրամի առևտրաշրջանառություն իրականացնող արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք մինչև հիմա ազատված էին հարկից, բայց փոխարենը՝ առևտուրը չի հարկվի։

«Միկրոարտադրական կազմակերպությունները լուրջ սոցիալական խնդիրներ էին լուծում և կարողանում էին նաև գների կայունության վրա ազդեցություն թողնել, իսկ հիմա Կառավարությունը փոքր արտադրությամբ զբաղվողներին հարկում է, առևտուր անողին՝ ոչ։ Արտադրությունը տնտեսության թիվ մեկ հենասյունն է, իսկ առևտրի ուղին ընտրած երկրները դառնում են այլ երկրների համար սպասարկու երկիր, իսկ երբ Հայաստանի փոքր արտադրողներին հարկում են, ինչը կբերի դրանց փակման, իսկ առևտուրը՝ ոչ, և զուգահեռ բացում են Թուրքիայի հետ սահմանը, պարզ է դառնում, որ նման քայլի նպատակը Հայաստանը սպասարկու երկիր դարձնելն է, ու այստեղ է, որ հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանում ծնվածը կարող է Հայաստանի նկատմամբ այսքան թշնամանք ունենալ, լա՛վ, մարդն այս երկիրն այն աստիճան պետք է չսիրի, որ մուրճը վերցրած քանդելով գնա առաջ»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan