Վոկալը՝ ռուսատյացության քարոզչամիջոց. ադրբեջանցի երգիչը երգում է «զզվանք առաջացնող խաղաղապահների» մասին
Ադրբեջանում հայատյացության քարոզչությանը գումարվել է ռուսատյացության քարոզչությունը։
Վառ օրինակ է դարձել Ադրբեջանում հայտնի երգիչ Ազիզ Ալիեւի հոլովակը ռուս խաղաղապահների մասին։
Ադրբեջանական պլագիատի վատ ավանդույթներին համապատասխան՝ երաժշտամերձ արվեստի սույն ներկայացուցիչը ռուսատյացության քարոզչության համար օգտագործել է «Սմուգլյանկա»-ի մեղեդին։ Արդյունքը, մեղմ ասած, զզվանք է առաջացնում։
Եվ այսպես, «Խաղաղապահներ» համույթ։ Կատարողներ՝ Ազիզ Ալիեւ եւ Լյուբա։
Ներկայացնում ենք «երգի» թարգմանությունը. չնայած ադրբեջաներեն չգիտենք, բայց «տուրիստ», «դուշման», «վիզա» բառերը բացատրում են ինչն ինչոց է.
Արդեն երկու տարի Ղարաբաղում տուրիստներ են տեղակայված
Իրենց պահվածքով նրանք մեր զզվանքն են առաջացնում
Մեզ հյուր են եկել, տեղավորվել միջանցքում, որով զենք են փոխադրում մեր թշնամիների համար
Քանդում են լքված տների տանիքները
Հանդիպում են անջատողականների հետ եւ հայերի հետ ձեռք ձեռքի տված՝ տարբեր խաղեր են խաղում
Նրանք շատ բեռներ են բերում Ղարաբաղ
Եվ այնտեղ են ուղարկել Վարդանյանին՝ ավազակներից մեկին
Շուտով կավարտվեն տուրիստների վիզաները
Եվ Վարդանյանը կվերադառնա իր տուն
Իսկ եթե նրանք ցանկանան նորից գալ Ղարաբաղ, պետք է տոմս գնեն տուրիստական գործակալությունում
Քանդում են լքված տների տանիքները
Հանդիպում են անջատողականների հետ
Ժամանակն է, որ խաղաղապահները վերադառնան իրենց տուն
Իսկ Փաշինը ժամանակ է ձգում,
Բայց Փաշինը ոչինչ չի վճռում
Եվ ասում է, որ այս հողերն ադրբեջանական են։