Կեղծ են պնդումները, թե ստորագրելով Ալմաթայի հռչակագիրը Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս. Արթուր Խաչատրյան
Կեղծ են այն պնդումները, թե ստորագրելով Ալմաթայի հռչակագիրը Հայաստանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ալմաթայի հռչակագիրը երբեք չի դիտվել որպես Արցախյան հակամարտության կարգավորման հիմք: Նմանապես կեղծ են այն պնդումները, թե 2007-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես բանակցությունների հիմք Հայաստանն Արցախին զրկել է անկախ լինելու գործնական և տեսական հնարավորություններից»:
Ավելին՝ տեսանյութով: