Խոստացան երջանկություն, բերեցին վիշտ, խոստանում են խաղաղություն, ունենք պատերազմ. Թադևոս Ավետիսյան
Այս իշխանությունը խոստացավ երջանկություն, բերեց վիշտ և տառապանք, խոստացավ բարեկեցություն, բերեց աճող աղքատություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Այդ ինչպես է լինում, որ փող գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք, բա դուք էիք ասում, որ նպաստից մարդկանց պետք է տանեիք դեպի բարեկեցություն»,-ասաց նա: