Ո՞ւմ բարեկամն է Ամերիկան եւ ինչո՞ւ է իր պաշտպանության տակ առնում Ադրբեջանը
Ադրբեջանին իր պաշտպանության տակ է առել ԱՄՆ-ի վարչածումբը: Պատկերացնո՞ւմ եք աշխարհն ուր է հասել: Հայ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականություն իրականացնող եւ անդադար Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնող ԱՄՆ-ը հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանը պաշտպանել Իրանի «սպառնալիքներից»։
Այստեղ դասականը կասեր՝ տեղ հասանք՝ իջեք: Գիտակցո՞ւմ եք ուր է գլորվել աշխարհը, որտեղ է հայտնվել: Արցախի Հանրապետության դեմ ագրեսիա իրականացրած, Արցախի մի հսկա տարածքում բռնի տեղահանություն իրականացրած, մարդկանց, այդ թվում կանանց խոշտանգող, նրանց դաժանաբար սպանող, իսկ հետո սպանվածների մարմինները անմարդկային անարգանքի ենթարկող Ադրբեջանը վերածվել է ԱՄՆ-ի կողմից պաշտպանության տակ վերցված երկրի:
Ալիեւը մատ է թափ տալիս Իրանի վրա, Ադրբեջանի քաղաքացին Իրանում ահաբեկչություն է կազմակերպում, որին զոհ է գնում քսանվեց մարդ, բայց ԱՄՆ-ը այդ երկիրը վերցնում է իր պաշտպանության տակ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել է, թեԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։
Ադրբեջանը իր հանցագործ վարչախմբոց վտանգ չի ներկայացնում, իսկ Իրանը ներկայացնում է: Մնում է ասել՝ այստեղ ի՞նչն է գլխավորը՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը:
«Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն ուներ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ եւս կլինենք մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ, ի վերջո, դիմակայել ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում եւ, գուցե, նրա սահմաններից դուրս»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարույթան ներկայացուցիչը:
Ասա ով է բարեկամիդ բարեկամը, ասեմ ինչ է սպառնում քեզ: Ամերիկացիները հայտարարում են, թե մենք հայ ժողովրդի բարեկամն ենք, բայց իրենց հովանավորության տակ են վերցնում ցեղասպան եւ չդադարող ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:
Այս ամենից շատ վատ հոտ է գալու, ԱՄՆ-ի այս քաղաքականությունը շատ մեծ ավերածություններ է դեռ գործելու:
Ալբերտ Սարգսյան
Top-News.am