Փաշինյանը մարդկանց կարողացել է համոզել, որ եթե կարողանանք փրկել ՀՀ-ն, պետք է զիջենք Արցախը. Արթուր Խաչատրյան
Ընդդիմությունն ինչ ասում էր, ճշմարտություն դուրս եկավ: Մենք դեռ անցած տարի նոյեմբերին էինք ասում, որ սա մեր ձախողումների վերջը չէ, սա մեր նոր ձախողումների սկիզբն է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Կործանելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սուբյեկտայնությունը դնելով լուրջ հարվածի տակ, հաջորդ քայլը լինելու է նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ՀՀ ինքնիշխանության նվազումը: Փաշինյանը դեռ նոյեմբերի կեսերին իր 15 կետերը հռչակեց, ասաց, որ 6 ամսվա ընթացքում կգանք, հաշվետվություն կտանք, և իհարկե, չեկավ ու բոլոր ծրագրերով ձախողում է»:
Ամբողջականը՝ տեսանյութով: