Հեսա Բլինքենը քաղաքական թարս սիլլա կտա, կկանգնի կասի՝ հիմա էլ արեւմտյան առաջարկների կողմնակից եմ. Շարմազանով
Այս իշխանության օրոք Հայաստանը չունի ոչ հովանավոր, ոչ ինքնիշխանություն, դարձել է Ալիեւի եւ ԷԹրդողանի ձեռքին ծակ գնդակ, առավոտից երեկո լացում են, որ մեզ զենք չեն տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք եք ասում՝ հարյուր միլիոնավոր դոլարներ փող ենք տվել, ձեզ «քցել են»: Ո՞ւմ են «քցում»: Դուք քաղաքական «լոխության» գագաթնակետն եք: Ձեզ ոչ դուրս է հարգում, ոչ ներսը, ոչ թշնամին, ոչ դաշնակիցը:
Ասում է՝ մենք դեռ սեպտեմբերից կողմ ենք եղել ռուսական առաջարկներին: Բա որ կողմ ես եղել, ի՞նչ գործ ունեիր առավոտից երեկո հակառուսականություն էիր քարոզում: Երեկ Պուտինը բան ասեց, կողմ դարձաք ռուսական առաջարկներին: Հեսա էնտեղից էլ Բլինքենը քաղաքական թարս սիլլա կտա, կկանգնի կասի՝ հիմա էլ արեւմտյան առաջարկների կողմնակից եմ: Սա շպագատ է նստել, բոլորին ամեն ինչ խոստացել է: Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ էր գնում, Վաշինգտոնից տուն չէին գալիս: Էլ չեմ ասում, թե Էրդողանին ու Ալիեւին սրանք ինչեր են խոստացել: Էս մարդը Արցախի, մեր ժողովրդի հաշվին «բազար է անում»: Հենց գիտի կարտոշկա ծախող է, մի օր գին է գցում, մի օր գին է իջեցնում: Դրա համար եմ ասում, որ հայ ժողովուրդը պետք է արթնանա եւ սրան հեռացնենք»,-հայտարարեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ 2018-ի իշխանափոխություն ուներ երկու աշխարհաքաղաքական նպատակ՝ նախ հրաժարվել Արցախից, երկրորդը, որ հակառուսական հիստերիա լինի, փոխեն Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը եւ Ռուսաստանին հեռացնեն տարածաշրջանից: