Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. ԱՄՆ դեսպան
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։