Այսօր՝ 06 հոկտեմբերի 2022թ., 00:00
«ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ամբողջ Հայաստանը կվերածվի Ջերմուկի. կունենանք ավերակներ, գերիներ․․․». Խաչատուր Ստեփանյան «Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»․ առևտրականներ (տեսանյութ) Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին «Ալեն Սիմոնյանը շատ փոքր մարդ է, որ նրա ասածները մեկնաբանեմ». Մովսես Հակոբյան Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը Իշխող խմբակցությունը, ի տարբերութուն ընդդիմության քաղաքական բոյկոտի, ուղղակի աշխատանքային բոյկոտի է ենթարկում ԱԺ-ն․ Մանուկյան ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է․ Տիգրան Աբրահամյան Վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ գործով հարցաքննվել են բոլոր ականատեսները, բացի Փաշինյանից Փաշինյանն էնպիսի լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ․ Միհրդատ Մադաթյան «Գլխառադ են արել»․ ԱԺ-ն 5 ժամում քննարկել է 20 օրենքում փոփոխություններ ու լրացումներ Խրամատը հողի՞ց ա, փայտի՞ց, թե՝ փափուկ ադեալներից․ ՔՊ-ական պատգամավորի հարցը՝ լրագրողին Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ) Եթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում-սահմանազատում անել 1919 թ․ քարտեզով, եկեք էդպես էլ անենք, միայն թե մեր քարտեզով․ Ալվինա Աղաբաբյան Պլանավորված պարտություն․ օր 9 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը Այսօր ստացա կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը. Ռուբեն Մելքոնյան Հոկտեմբերի 10-ից հետո զոհված տղաների ծնողները կարող են գնալ ու Արծրունին հարցեր տալ. Բորիս Մուրազի Այս իշխանության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու` Տեր-Պետրոսյանի առաջարկած ծրագիրն էր, ինչն էլ տապալվեց․ Մանուկյան Շատ անկեղծ ասեմ` սեղանին երկու փաթեթ կա` ռուսականը և արևմտյանը. Վահե Գրիգորյան Կալանավայրերում շարունակում են փակի տակ պահվել մեր քաղբանտարկյալ ընկերները․ Տիգրան Աբրահամյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ Եվրախորհրդարանի պատգամավորները զայրացրել են Ժոզեպ Բորելին ադրբեջանական գազի եւ հայերի արյան մասին հարցերով Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ով կփոխարինի նախարար Դումանյանին Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերի անոնս Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հինգշաբթի Պրահայում Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ 7-8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. Երևանում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ, Սյունիքի մարզում՝ 5-6 բալ Իրանը հայտարարել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգի հաջող գործարկման մասին ԱՄՆ-ը շուտով եւս չորս առաջադեմ հրթիռային համակարգ կտրամադրի Ուկրաինային Google Cloud-ի գործընկեր SADA ընկերությունը սկսում է ընդունել կրիպտոարժույթով վճարումներ Սամպաոլին «Սեւիլիայում» կփոխարինի Լոպետեգիին, որը կգլխավորի «Վուլվերհեմփթոնը» Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում չի ստանա․ Գերմանիայի ԱԳ նախարար Ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա Կապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել Քաղաքակիրթ աշխարհի քարե երազները եւ ադրբեջանական կացինը Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու Երկու տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները. ոստիկանություն Բայդենը պարզեցրել է ԱՄՆ բանակի համար կարեւորագույն սպառազինությունների գնման գործընթացը Դաշնակիցների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքով փորձում է անելանելիության զգացում ստեղծել. «Հայաստան» խմբակցություն Կնկա թերթը նորից «խոդի է տվել». «Հրապարակ» Լևոն Տեր-Պետրոսյանը պարզաբանել է իր հայտարարությունը Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ռուսաստանը ասել է, թե երբ կավարտվի պատերազմը Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ Ադրբեջանի շրջանառվող 5 կետերն էլ հակասում են ՀՀ սահմանադրությանը և Անկախության հռչակագրին. Արամ Օրբելյան (տեսանյութ) Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել Ավստրալիայում դատարանը կքննի խորհրդարանում սեռական բռնության մասին հայցերը Պեսկովը Երեւանին Միութենական պետության մեջ մտնելու պարտադրման մասին հրապարակումներն անհեթեթություն է անվանել Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. ԱՄՆ դեսպան Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը Որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս. Մխիթար Զաքարյան Մենք պետք է երկար մտածենք, թե հետո ինչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՌԴ-ն ունի իր շահերը, այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել. Ալեն Սիմոնյան Այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն․ ՊՆ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո բանակ զորակոչվելն անթույլատրելի է․ Աղազարյան Ախր սա էն Վահագն ա, որ հանգուցյալի հարազատներից հանգուցյալի համարն էր ուզում, որ մանրամասներ ճշտեր․․․ իսկ նիկոլը ծիծաղից գետնին էր ընկել Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել ԵՄ-ն անտեսում է Ադրբեջանի հետ համագործակցության ռիսկերը․ Exit News 65 միլիարդ դրամ հատուցում Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ Եթե ոմանց թվում է, թե թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետական վարչախմբի վերջին պահանջներն են, չարաչար սխալվում են Երբ Հայաստանի ղեկավարը նիկոլն է Ինչու այդպես նյարդային արձագանքեց Տեր-Պետրոսյանը Հայկական Ժամանակի նյութին․ Ստեփան Դանիելյան Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է․ «Փաստ» Եվրոպայի ապագլոբալացումն ու ազգայնականության աճը հիշեցնում են 1930-ականները. Fortune «Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ Երկու փաստ, որոնք վկայում են, որ աշխարհը ցնորվել է «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից «Փաստ». Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ. ի՞նչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան «Հրապարակ». Ի՞նչ է հասկացնում Նիկոլ Փաշինյանը Պաշտոնանկություններ ՊՆ-ում. Ովքեր են «զոհաբերվելու»
Հարցում

Ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել․օրվա հրամայականն է դառնում երկրի նոր ղեկավարի հայտնվելը. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին ուղարկած հոդվածում վերլուծում է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա և առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Բանակցային գործընթացքում երկարատև փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրվա իրադարձությունները, կարող է շատ հստակ պատկերացնել արդեն երկու տարի հայ հասարակությանը հուզող հարցի պատասխանը՝ ինչ է քննարկվել 2020-ի նոյեմբերի 9-10-ին։

Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիևն էր։ Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաև՝ երաշխավորը, եղել է Պուտինը։

Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձվում է, Ալիևը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից՝ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանևրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլև նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետևաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը։

Եթե մի կողմ դնենք հուզական պիտակները և ելնենք այն ենթադրությունից, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը հաճելի և ցանկալի չէ, ապա նա կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի։

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար ևս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետևաբար Փաշինյանն այստեղ մանևրելու հնարավորոթյուն ունի։ Եթե դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները։

Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը և կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։ Դրանով թերևս կարելի է բացատրել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արևմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ադրբեջանի վրա՝ ձեռք բերված փխրուն զինադադարի արդյունքով։

Սակայն Արևմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ Ի վերջո, ակնհայտ է, որ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները ԵՄ անդամ Հունաստանի դեմ և բազմաթիվ այլ հանգամանքներ, չպետք է որևէ մեկի մոտ կասկած առաջացնեն, որ Արևմուտքը նույնպես նպատակ, ցանկություն և պատճառ չունի թուրք-ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակը ցանկանալու։

Հետևաբար, նոր բանակցողի պայմաններում և դրա շուրջ ձևավորված նոր մոտեցումներով ու դիվանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը անկասկած հնարավորոթյուն կստեղծի կարճ ժամանակում փոխելու նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, Արևմուտքին նույնպես շահագրգռելով արագ լուծումների փոխարեն ավելի հավասարակշիռ լուծման համար բանակցություններ սկսելու։ Բայց դրա համար, դարձյալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար կձևակերպի բանակցային նոր օրակարգ։

Ո՞րը պետք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը։

Ա) Փոխլրացնող քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե այսօր դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ռոսւաստան – Արևմուտք հակասությունները։ Բայց այստեղ նրանք մոռանում են առնվազն երկու հանգամանք․

Առաջին, որ այսօր Արևելք – Արևմուտք հակասությունը ոչ թե բլոկների, այլ առանձին երկրների հակասություն է։ Ռուսատան – Արևմուտք, Չինաստան – ԱՄՆ։ Դա չի ենթադրում և չի պարտադրում մեկ կամ մյուս կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներին ընտրություն անել։ Եվ դրանից, ի դեպ, լավագույնս օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը։

Երկրորդ, որ այսօր Հայաստանը կարող է հիմնավորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորության համագործակցություն։ Անկախ պատճառներից կամ հանգամանքներից՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից և վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվել է համատարած հիասթափություն Ռուսաստանից։ Հայաստանը, ենլելով իր շահերից, պահելով իր հարաբերությունների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարավորություն ունի լավագույնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռված բոլոր տեսակի հնարավորությունները։

Բ) Նոր բանակցողը և նրա թիմը կարիք չունեն ընդհանրապես հրաժարվելու պայմանագիր կնքելու հեռանկարից։ Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված և այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը։ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդյունքում իր ձեռք բերած և ակնկալվող ռազմական ավարի օրինականացման և միջազգային ճանաչման համար։

Հայաստանի մոտեցումը պետք է լինի նույնը։ Հայաստանի համար այս փաստաթուղթը պետք է լինի այն միջոցը, որտեղ կկարողանա տրամաբանված, ոչ ծայրահեղական ձևակերպումներով դրույթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտության ճանաչման և մեկնարկի։ Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ տարաքից; Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիրը; գերիների վերադարձը; սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ ու միայն ադրբեջանական կողմին բավարարող իրականացումը։

Այլապես այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցություն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, ինչը ստիպված կլինի ընդունել միայն թե խաղաղություն լինի։ Ու այս ձևակերպմանը տարբեր պատճառներով դեմ չեն արտահայտվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը՝ հիմնականում վերևում նշված՝ հայկական կողմի այլ ձևակերպում տալու անկարողության պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan