Այսօր՝ 25 սեպտեմբերի 2022թ., 00:00
Սեպտեմբերի 13-ին 18-20 տարեկան զինվորները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված ադրբեջանցի հատուկջոկատայիններին Սպասում էինք կրակոցներ սահմանին, բայց այն եղավ Երեւանում. կա զոհ Արեւմուտքը ցանկանում է մասնատել Ռուսաստանը եւ չի ամաչում դրա համար․ Լավրով Ազգերի լիգայի վերջին տուրը․ Օրվա խաղերը Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին Ռոնալդու․ Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ Պուտինը սպառնալիք չէ ԱՄՆ-ում բենզինի գների համար. Fortune Սեպտեմբերի 26-ին հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի 27-ին կանխենք դավաճանի մուտքը պանթեոն. Ծնողների հայտարարությունը Սրտամկանի ինֆարկտի երեք թաքնված ախտանիշ Բուզովան Instagram-ում կորցրել է 23 միլիոն հետեւորդ Մեսի․ Դարձյալ հաճույք եմ ստանում ֆուտբոլից Հունաստանի վարչապետը պատասխանել է ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի սպառնալիքներին Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի մի շարք շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեն Ի՞նչ հանդիպումներ կարող են լինել Պրահայում Արցախում երկքաղաքացիություն ունենալու իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ Ուկրաինան Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ևս կհեռանա Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանին հայերը դիմավորում են «դավաճան» վանարկումներով Ֆեյքերի հեթական «պորցիան» ՔՊ-ում նոր կանոններ են. Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա Խոշոր հրդեհ Արշակունյաց պողտոայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ազգերի լիգա․ Հայաստան - Ուկրաինա եւ օրվա մյուս խաղերը Հայերը հրաժարվում են հավատալ, որ նավթի խոստումը կարող է մթագնել ԵԽ անդամակցողների միտքը. Ա.Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում Այսօրվա հայտարարությամբ ԱՄՆ դեսպանությունը փոքր-ինչ մեղմացրել է սեպտեմբերի 13-ի սահմանափակումները Երկու հայկական պետություն ունեցող ազգից մենք վերածվում ենք ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդի... Իմքայլական կանայք, դուք գետինը չեք մտնու՞մ․ Արմինե Գրիգորյան «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»․ Անդրանիկ Թևանյան ՔՊ-ական որոշ պատգամավորներ վախից բնակության հասցե են փոխել Զոհվածների ծնողներին համոզում են որդիներին չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է Ռազմական գործողությունների հաջորդ օրը ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում են ունեցել Ռուս մոդերատորը խայթել է Քերոբյանին Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն Ովքեր են ընդգրկված Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում Իշխանությունները գրոհ են սկսել Իշխան Սաղաթելյանի և նրա ընտանիքի նկատմամբ Արցախի ներկայացուցիչը ոչ մի անգամ չի եղել բանակցություններում. Փաշինյանը խաբել է Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը կեղծիքներով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը․ «Թաթոյան» հիմնադրամ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. Ռայիսի Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՊԿ առաքելությունը, Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այցելել է Վայոց Ձոր Այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ․ Կարեն Վրթանեսյան Անարդյունավետ ծախսեր՝ բանակը զինելու փոխարեն․ փաստեր ու թվեր Կաթողիկոսը, Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են «Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրել Թույլ չեն տալիս դիահերձարան մտնել Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա «Ոստիկանը մերն» է. Փաշինյանը խաբել է Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է փլուզվում «Սուրմալու»-ի պատը Իրանն ու Ադրբեջանը սկսել են Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը Քանի դեռ իրենց պատիժը չեն ստացել՝ որդեկորույս ծնողին դուրս են շպրտելու Եռաբլուրից և շուտով էլ իր բնակարանից, քանի որ տունը տալու են թուրքին. Ալեն Ղեւոնդյան Հակառակորդը ականանետեր ու խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառել, հայկական կողմն ունի մեկ վիրավոր «Կուզեի՞ք լինել հերոսածին ծնողի հերոս տղա, աշխատավարձի մուրացկաններ․․․»․ Նաիրա Մովիսիյան Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Մենք չենք համակերպվում, որ այսօր թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է․ Առուշ Առուշանյանի ուղերձը Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճարներ ստանալ․ Սեյրան Օհանյան Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ դանդաղ ցեղասպանություն է իրականացնում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները․ Կաթողիկոսի ուղերձը Մտնեինք դատարկ շենք, որ ի՞նչ անեինք․ Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին Ինչ է թե մեկը որոշել է հանգիստ լինել, պետք է հարյուրավոր բերետնե՞ր մտնեն «Եռաբլուր»․ Արամ Վարդեւանյան Վեհափառը միայնակ ժամանեց Եռաբլուր Չպետք է թույլ տանք, որ պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի «Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը». Էլինար Վարդանյան Բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. Սեյրան Օհանյան Այս իրականությունը հնարավոր է հաղթահարել ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ. «Հայաստան» դաշինք Որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ՝ պարտադրենք. Սեյրան Օհանյան Եկել է ժամանակը պաշտպանելու մեր երկրի անկախությունը թշնամիներից․ Ռոբերտ Քոչարյան Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին Կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է, եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է Աննա Վարդապետյանից հետո նոր փոփոխություններ կլինեն. ուշագրավ իրավիճակ Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. Շրջափակման մեջ գտնվողն ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել. ՊՆ խոսնակ Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են «Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն. փաստաբան Դուք մի ասեք, թե երբ մոտենամ երեխայիս գերեզմանին. զոհվածի մայրը՝ ոստիկաններին
Հարցում

Բայդենը բանը կհասցնի՞ արդյոք նոր համաշխարհային պատերազմի

1979թ. նախագահ Քարթերը պաշտոնապես հրաժարվեց Թայվանի հետ 1954թ. փոխադարձ պաշտպանության պայմանագրից։ Քարթերի գործողությունները վերջակետ դրեցին մայրցամաքային Չինաստանի հարձակումներից Թայվանը պաշտպանելու Վաշինգտոնի պարտավորությանը։ Բայց եւ այնպես, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռազմական ուժ կկիրառվի ի պատասխան Թայվան չինական ներխուժման, նախագահ Բայդենն ասել է. «Այո, դա այն է, ինչին մենք ձգտում ենք»։

Երբ բանը հասնում է պաշտպանությանն ու արտաքին քաղաքականությանը, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում սառնարյուն իրատեսները շատ քիչ են։ 1945-ից, մի քանի հատկանշական բացառություններով, ամերիկյան նախագահների մեծ մասը հակված էր կարճաժամկետ քաղաքական հանրահայտությունը կամ վաղանցիկ լիբերալ նպատակները գերադասել իրական, կոնկրետ ազգային շահերից ազգային այլ պետությունների հետ Ամերիկայի հարաբերություններում։ Բայդենը բացառություն չէ, գրել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորն իր American Conservative-ի հոդվածում։

Ավելի շատ իմպուլսներով եւ հույզերով եւ ոչ թե բանականությամբ եւ փաստերի իմացությամբ ղեկավարվելով՝ նախագահ Բայդենը, ինչպես եւ Վաշինգտոնի կառավարող քաղաքական դասի մեծ մասը, կարող է մասնավոր կարգով գոհ լինել Թայբեյ խոսնակ Փելոսիի այցից։ Սակայն, երբ Փելոսիի այցը Թայվան դիտարկվում է Բայդենի ակնհայտորեն չմտածված նկատառման համատեքստում, պարզ է դառնում, որ այդ կապակցությունը բացասական ազդեցություն է թողնում ամբողջ Ասիայի վրա։

Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Հիրոկաձու Մացունոն Ասիայում լայնորեն պաշտպանվող կարծիք է հայտնել։ Նա ասել է. «Թայվանի նեղուցում խաղաղությունը եւ կայունությունը կարեւոր են ոչ միայն Ճապոնիայի, այլեւ ամբողջ աշխարհի անվտանգության համար»։ Հարցին, թե արդյոք Ճապոնիան՝ Ասիայում Ամերիկայի գուցե ամենակարեւոր ռազմավարական գործընկերը, աջակցում է Փելոսիի այցին Թայվան, Մացունոն պատասխանել է. «Մենք չենք կարող մեկնաբանել»։ Կորեայի Հանրապետության նախագահը պարզապես հրաժարվել է հանդիպել Փելոսիի հետ։

Այս իրադարձությունները չպետք է զարմացնեն ամերիկացիներին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը արտաքին քաղաքականության ներկայացուցիչ չէ, եթե միայն լիազորված չէ նախագահի եւ պետական քարտուղարի կողմից։ Այն դարաշրջանում, երբ նրա ներկայացուցիչներն այդքան հաճախ են հերքում նախագահի մեկնաբանությունները, պարզության այդ բացակայությունն ուժեղացնում է լարվածությունը, որն առաջ է գալիս այն պատճառով, որ սենատորներն ու կոնգրեսականները ոչ մի պատասխանատվություն չեն կրում Ամերիկայի սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ամերիկացիները նաեւ պետք է կասկածանքով վերաբերվեն այն քաղաքական գործիչներին, որոնք օգտագործում են արտասահմանյան ճգնաժամերը, որպեսզի հայտնվեն թերթերի վերնագրերում՝ ԱՄՆ ազգային ռազմավարական շահերի հաշվին։ Նման վարքագիծը վտանգավոր է ազգի համար։

Խելամիտ արտաքին քաղաքականությունը եւ ռազմավարությունը պետք է ներառեն մի ինչ-որ ավելի մեծ բան, քան յուրաքանչյուր պոտենցիալ հակամարտության դիտարկումը որպես մեծ բարոյական գործ, որտեղ խաղաթղթի վրա դրված են ամերիկյան քաղաքակրթության բոլոր արժեքները։ Այլ խոսքով՝ չզբաղվել դատարկ մարմնավարժանքներով, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության, որին ԱՄՆ ԶՈւ-ն պատրաստ չէ։ Մի սկսեք ռազմական գործողություններ, քանի դեռ հասկանալի չէ հաջորդող հակամարտության իսկական նպատակը, ճշգրիտ որոշված չեն նրա պահանջներն ամերիկյան ժողովրդից, իսկ ցանկալի վերջնական վիճակը ոչ միայն որոշված չէ, այլեւ հասանելի էլ չէ։ Չնայած այս պահերը պատահական դիտորդներին պետք է ինքնըստինքյան ակնհայտ թվան, պատմությունը ցույց է տալիս, որ այդպես չէ։

1914թ. օգոստոսի 1-ին ՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեմ պատերազմի համար Գերմանիայի մոբիլիզացիայի օրը, Բրիտանիայի կառավարության առաջատար անդամները դեմ հանդես եկան, որ Գերմանիան պատերազմի մեջ մտնի։ Սակայն պայքարելու վերջնական որոշումը եղավ որոշումների ընդունման երկարատեւ եւ բարդ գործընթացի արդյունքը։ Սըր Էդվարդ Գրեյը՝ արտաքին գործերի նախարարը, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան բարոյական պատասխանատվություն է կրում՝ աջակցելու Բելգիայի չեզոքությանը։

Սըր Ուինսթոն Չերչիլը՝ ռազմածովային նախարարության առաջին լորդը, պնդում էր, որ բրիտանական ընտրազանգվածը գործողություններ է պահանջում։ Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասքվիտը ի վերջո եկավ այն եզրակացության, որ եթե իր կառավարությունը պատերազմ չհայտարարի Գերմանիային եւ Ավստրո-Հունգարիային, քաղաքական ընդդիմախոսները կփոխարինեն իրեն նոր կառավարությամբ, որը կանի դա։ Օգոստոսի 4-ին, այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը պատերազմ հայտարարեց, գեներալ Քիթչեները, որը նշանակվել էր բրիտանական կայսերական գլխավոր շտաբի պետ, վատ նորություններ հաղորդեց. պատերազմը, ինչպես պնդում էր Քիթչեները, կտեւի երեք տարուց ոչ պակաս եւ բրիտանացիներից կպահանջի մասնակցություն պատերազմին... Նախարարներն ապշած էին։

Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի դեմ պատերազմ սկսելու Բրիտանիայի որոշումը պայմանավորված չէր համապատասխան ռազմավարական ուժերի օբյեկտիվ գնահատականով եւ երկու կողմերի թուլությամբ։ Չինաստանի հետ առճակատման կոչողները Վաշինգտոնում ավելի շատ ղեկավարվում են հույզերով, քան թե բանականությամբ։

Պեկինն սպասում է, որ անմիջական սպառնալիքը Չինաստանին կբխի ԱՄՆ ՌԾՈւ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի եւ ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից։ Հետեւաբար, Պեկինը վերջին երկու տասնամյակում զգալի միջոցներ է ներդրել էշելոնացված հակաօդային պաշտպանության եւ ցամաքային մարտավարական եւ «երկիր-երկիր» դասի միջին գերճշգրիտ հրթիռների, պարեկող զինամթերքների համադրման մեջ՝ կապված մշտական տիեզերական եւ ցամաքային թիրախների՝ հետախուզության պլատֆորմների, դիտարկումների եւ հակառակորդի հետախուզման հետ (ISR-Strike)։

Թայվանի համար առճակատում սկսվելու դեպքում ԱՄՆ ՌԾՈւ-ի վերջրյա նավատորմը պետք է գործի Չինաստանի ափամերձ գոտուց հեռու, որպեսզի խուսափի Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հրթիռային հարվածներից, ինչը լրջորեն կսահմանափակի վերջրյա նավատորմի ունակությունը՝ ազդելու Չինաստանի ներսում իրադարձությունների վրա։ Վաշինգտոնը նախկինի պես կարող է արգելափակել Չինաստանի խաղաղօվկիանոսյան ափը, բայց դրա համար ստիպված կլինի առաջին հերթին հենվել իր բազմաթիրախ ատոմային սուզանավերի վրա, որոնք գտնվում են մեծ խորություններում։

Բայց շրջափակումը զրոյի չի հանգեցնի Չինաստանի ռազմավարական գերազանցությունը։ Նրա հյուսիսում բարեկամական, բնական պաշարներով հարուստ Ռուսաստանի հետ հարաբերությունների մայրցամաքային դրության խորությունը ենթադրում է, որ շրջափակումը հազիվ թե հաջողությամբ պսակվի։ Դատելով զինամթերքների ծախսման տեմպերից՝ գերճշգրիտ հրթիռների եւ զինամթերքների պաշարներն ԱՄՆ-ում արագ կսպառվեն։ Անիրատեսական պատկերացումները ժամանակակից պատերազմի պահանջների մասին՝ բարոյական գերազանցության կեղծ զգացման հետ համադրմամբ, անուղղելի վնաս են հասցրել Բրիտանական կայսրությանը եւ վերջնարդյունքում Մեծ Բրիտանիան իջեցրել են երկրորդական տերության կարգավիճակի։ Հարցն ամերիկացիների համար այն է, թե արդյոք նման է Վաշինգտոնի առաջնայնությունը 50 յարդ երկարություն եւ քորոցի գլխիկի չափ ուղեղ ունեցող բրոնտոզավրի։ Օրեցօր խելամիտ ամերիկացիների համար ավելի կարեւոր է դառնում շոուն կառավարողների քորոցային ուղեղների փոխարինումը, քանի դեռ նրանք ամերիկացիներին չեն տարել կործանարար ճանապարհով, որով բրիտանացիներն անցան 1914թ.։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan