ԱՄՆ պետքարտուղարը հաստատում է. Էրդողանը ներողություն չի խնդրել թիկնապահների արարքի համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տեղեկություններ չունի, թե Էրդողանը ներողություն խնդրել կամ ափսոսանք հայտնե՞լ է մայիսի 16-ին Վաշինգթոնում ցուցարարների վրա թիկնապահների հարձակման համար, թե՞ ոչ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Պատասխանելով կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեւիդ Չիչիլլինի գրավոր հարցմանը՝ նա խոստովանել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ Անկարային չի խնդրել հրաժարվել հարձակման մեջ մեղադրվող թուրք թիկնապահների համար դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Թիլերսոնը, սակայն, նշել է, որ Պետդեպն աշխատում է Արդարադատության նախարարության հետ այդ հարցի շուրջ եւ կդիտարկի այդ հարցով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am