Թեհրանում կայացել է Թուրքիա-Իրան համագործակցության խորհրդի 7-րդ նիստը
Թեհրանում Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նիստը կայացել է մամուլի համար փակ ձևաչափով:
Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։
Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ կայացել է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։