Ռոհանի. Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում կայունության սյուներն են
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Իրանը և Թուրքիան տարածաշրջանում կայունության սյուներն են: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ողջունելով Թեհրանի և Անկարայի միջև պաշտպանական համագործակցության ակտիվացումը, հայտնում է IRNA գործակալությունը:
Նշելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ Ռոհանին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է. «Այսօր երկու երկրների քաղաքական, տնտեսական և միջազգային կապերը բավարար մակարդակի վրա են, մենք պետք է ձգտենք մեր ռազմական և պաշտպանական հարաբերությունների ընդլայնմանը՝ այլ ուղղություններին զուգահեռ»:
Նախագահ Ռոհանին հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի և աշխարհագրական սահմանների պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես Իրանի և Թուրքիայի միջև փոխադարձ համագործակցության կարևորագույն նպատակ։ Նա հավելել է, որ Իրանը և Թուրքիան, որպես երկու կարևոր և ազդեցիկ երկրներ, տարածաշրջանի կայունության ապահովման համար կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանային խնդիրների և ճգնաժամերի կարգավորման հարցում:
Ռոհանին ընդգծել է նաև Իրաքում և Սիրիայում կենտրոնական կառավարությունների ամրապնդման համար ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը՝ տարածքային ամբողջականության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում կայունության վերականգնման և աշխարհագրական սահմաններում փոփոխություններ թույլ չտալու նպատակով:
«Աշխարհագրական սահմանների երկայնքով կայունության ցանկացած բացակայություն կբերի տարածաշրջանում անվտանգության բացակայության և անկայունության տարածման»,- հավելել է նա: