Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Էրդողանի՝ Թեհրան այցի նախօրեին
Շաբաթ օրը Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ Թուրքիայի նախագահի՝ Թեհրան կատարելիք այցը, գրում է Mehr-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլոյւթ Չավուշօղլուն եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գոհունակություն են հայտնել Թուրքիայի նախագահի եւ բարձրաստիճան պատվիրակության առաջիկա այցի կապակցությամբ։
Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքական եւ հյուպատոսական հարաբերությունների շուրջ։