Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Հայաստանի համար շատ վտանգավոր է կարգավիճակի մասին խոսելը։ Մենք եւս կարող ենք պահանջել Զանգեզուրի կարգավիճակ»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ «ՌԴ ՊՆ բարձրաստիճան անձը խոստացել է, որ մինչեւ հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից»։