Վրաստանի կարգավորիչը տուգանել է ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերությանը
Վրաստանի Էներգետիկայի եւ ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովը տուգանել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությանը 50 հազար լարիով (17 500 դոլար)՝ փաստաթղթերի ներկայացման ուշացման պատճառով, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
«Սոկար Գազ Էքսպորտ-Իմպորտ» ԲԲԸ-ն չի կատարել «Էներգետիկ շուկայի մոնիթորինգի եւ հաշվետվողականության կանոններով» նախատեսված պարտավորությունները եւ սահմանված ժամկետում կարգավորող հանձնաժողովին տեղեկատվություն չի տրամադրել իր գործունեության մասին»,– ասել են հանձնաժողովից։
Ինչպես նշվում է, SOCAR-ին նախազգուշացվել է, որ կրկնակի խախտման դեպքում ընկերության նկատմամբ կրկնակի տուգանք կկիրառվի։