Շամհանին՝ Ալիեւին. Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ տարրեր բաժանեն երկու երկրները
Իրանը Ադրբեջանի հետ համապարփակ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության որեւէ սահմանափակում չունի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը ժամանակ հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամհանին, գրում է Mehr-ը։
«Վերջին 30 տարիների ընթացքում մենք շատ լավ համագործակցություն ենք ունեցել Ադրբեջանի Հանրապետության հետ»,- ասել է նա։ «Ձեր հանգուցյալ հայրը` Հեյդար Ալիեւը, միշտ շեշտել է այդ հարաբերությունների եւ համագործակցության զարգացումը»:
Շամհանին նշել է, որ երկու երկրները պետք է աշխատեն փոխադարձ վստահության մթնոլորտում՝ աշխարհին ընդհանուր ժառանգություն ներկայացնելու համար։ Նա ընդգծել է Իսլամական Հանրապետության հաստատակամությունը՝ պայքարելու այն դերակատարների դեմ, որոնք փորձում են քանդել երկու երկրների հարաբերությունները։ «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ տարրեր բաժանեն երկու երկրները»։