Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա հետաձգվել է
Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա հետաձգվել է: Իրանցի բարձրաստիճան դիվանագետ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը երկուշաբթի պետք է մեկներ Թուրքիա։
Ինչպես հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով իրանական դիվանագիտական աղբյուրները, Ամիր-Աբդոլլահիանի այցը տեղի կունենա մեկ այլ օր։ Իրանի արտգործնախարարի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։ Այցի չեղարկման պատճառը չի նշվում։