Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան
Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարները փակել էին փողոցը, իրավիճակը լարվեց: Կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքացիներին:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը «լայվ» է մտել այս հատվածից եւ նշել, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկում նաեւ մայթին գտնվող մարդկանց. «Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում ինչի համար»,-ասաց նա:
Բերման ենթարկվողիների թվում են նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Քաղաքացիներից մեկին կոշտ գործողությամբ մտցրեցին ոստիկանական մեքենա, նա էլ ոստիկանների կողմը թեքվելով՝ սկսեց բղավել՝ «թուրք, թուրք»։