Այսօր՝ 29 հունիսի 2022թ., 00:00
Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. մտահոգիչ վիճակագրություն Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ». Գևորգ Դանիելյան Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Հարութ Սասունյան Մարդիկ, որոնք անցնում են քրեական գործով, ստանում են պաշտոններ. Գայանե Հովհանյան Սուրեն Պապիկյանը կհետևի՞ Դավիթ Տոնոյանի օրինակին Փաշինյանի վտանգավոր ուղերձները Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են Բնական է, որ Հայաստանը օրինակ է Եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում Սուսի մասին, պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ լսել. Հայկ Նահապետյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ենթադրում եմ՝ որոշակի գումարի դիմաց ՀՀ իշխանությունները Ադրբեջանին տարածք են տալիս. ադրբեջանագետ Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է «Գործարանը 40 դրամով է վերցնում, արա՛, խի՞ ես 40 դրամով վերցնում, մարդիկ էշություն անեն, դու նստած միլիոններ շփես»․ Արմաշի բնակիչ Փաշինյանը պարտվել է պատերազմը, Ղարաբաղը, դիվանագիտությունը, դավաճանել Ղարաբաղի հայերին, մեղավորը Պուտի՞նն է. Տարասով Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում Ի՞նչ է նշանակում «…արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը Այսօր կա 50-60.000 հոգի, որը կարող է կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը. Սերոբ Գասպարյան «Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում. սա տանում է նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը Արևմուտքն առաջ է բերում այդ հարցը, որպեսզի ռուսական միջնորդությամբ հաստատված ձևաչափը տապալի ու խաղաղապահների տեղակայման հարցը վերանայի. Լուկիանով «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր «Օր ա եղել, որ հաց չենք ունեցել ուտելու». ՀՀ-ում կես միլիոն մարդ սոված է քնում ԳՇ պաշտոնյայի հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա․ պատգամավոր «Բերձորը և շրջակա գյուղերը հնարավոր էր փրկել». փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բացի ժողովրդից՝ որևէ մեկը մեզ չի կարող մանդատից զրկել. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանին Շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը. Դավիթ Տոնոյան ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ Մանդատներն իրենք չեն տվել, որ զրկեն, մանդատները մեզ ժողովուրդն է տվել. Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չի հարուցվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց Մինասյանի եւ Մարտիրոսյանի բողոքը Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները պետք է կանչվեին հարցաքննության. Արծվիկ Մինասյան «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում Դատավոր Դանիբեկյանը թույլատրեց Արմեն Գեւորգյանին՝ մեկնել Մոսկվա. պաշտպանի միջնորդությունը բավարարվեց Սա է այսօրվա իշխանության դեմքը. Րաֆֆի Ասլանյան Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պրոքսի գործակալն է. Գագիկ Մինասյան Փաշինյանը կրկնում է նույն սցենարը, որը կար 44-օրյա պատերազմից առաջ. Շարմազանով Ադրբեջանի ԱԳՆ-ն Երեւանին կոչ է արել «ժամանակ չծախսել ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացման վրա» Փաշինյանի ասուլիսը կազմակերպելու նպատակը Ռուսաստանի վրա կրկին «ցեխ շպրտելն էր»․ Գեղամ Նազարյան Բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ, նրանք ստույգ ախտորոշումը կտան․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Տպավորություն էր, որ դատախազները եկել էին դատավորին պաշտպանելու համար․ Կարին Տոնոյան Արա փոշին էլ ես դու, թուրքն էլ. դատախազը՝ զոհվածի հարազատին Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց․ կարգադրիչը եւ զոհվածի հարազատը քաշքշեցին իրար Եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացածի հայր Ո՞վ եւ ինչպես է ուղղորդում գերիների ծնողներին Հուլիսի 1-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպումը Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Քերոբյանը ստել էր Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը. Էդգար Ղազարյան Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին «Օրենսգրքի փոփոխություններն Ավետիք Չալաբյանին կալանքի տակ ավելի երկար պահելու նպատակ ունեն» Ազգային ժողովում անվտանգության նոր «միջոց» են կիրառել Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը Ինչու են իշխանություններն շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Ջհանգիրյանը նաև «ապագայի» գործերի՞ց էր տեղյակ. ո՞վ է «առեղծվածային» Վահագնը ՔՊ-ի թեկնածությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար Սյունյաց ընտրություն՝ վտանգի ժամին Մոսկվայում գործող 161 դեսպաններից միայն Վաղոն է թիկնապահներով շրջում. Լավրովը նկատել է Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ Տղերքն ասացին՝ 7 ժամ է տեւել Ջհանգիրյանի օպերացիան «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն տուգանվել է 4 մլն դրամի չափով ՔՊ-ն պատրաստվում է ընտրությունների. ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ Լարսը բաց է․ երթեւեկությունը վերականգնվել է Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը «Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու Նորից մեղադրանքներ ու հայհոյանքներ են թափելու Տիգրան Մեծի գլխին 130 տարի անց, դարձ ի շրջանս ւյուր Մոտեցել են Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելու սահմանին Եթե իմ երկրի ղեկավարը դավաճանություն է արել, դա պետք է պարզվի. սա պարզ գրպանահատման դեպք չէ´. (տեսանյութ) ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին Այո իմ եղբայրը սպանության օրը եղել է ծեծի միջադեպի վայրում, բայց չի հարցաքննվել. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյան 30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին, բերքահավաքն էլ դադարացրել ենք. արտահանող ընկերության տնօրեն Վճռաբեկի դատավորի թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը Եթե զոհվեր իմ տղան կամ ձեր տղան, այսպես կվարվեի՞ք. փաստաբան Մարտիրոսյանը՝ դատախազին եւ դատավորին
Հարցում

Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ

Հայտնի է, որ հասարակ կյանքում, ինչպես նաև մեծ քաղաքականության մեջ, գործում է, այսպես կոչված «բումերանգի էֆեկտ» կոչվող օրենքը: Ավստրալացի աբորիգենների կողմից ստեղծած այդ գործիքը, կոր մահակի տեսքով, որը վերադառնում է այն նետողին, վաղուց դարձել է խաղի կանոն կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և հատկապես քաղաքականության մեջ:

Դրա համար էլ լուրջ գործիչների մեջ հայտնի է հետևյալ ասույթը. «Եթե ​​ուզում ես քեզ լավ վերաբերվեն, այդպես վարվիր ուրիշների հետ: Իսկ ստորություն կամ աննշան կեղտոտ հնարքներ գործելիս պետք չէ հույս դնել բարի և ջերմ վերադարձի վրա»:

Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը այդ լուրջ գործիչների շարքից չէ, ճիշտ հակառակը: Նա թեև մի պահ կուռք դարձավ սեփական երկրում, սակայն այդպես էլ մնաց անհավատ, տգետ և անսկզբունքային:

Հենց դրա պատճառով էլ, այդ նույն բումերանգի էֆեկտի օրենքի համաձայն, այսօր նա ստանում է այն, ինչը ժամանակին նետում էր ուրիշների վրա:

Նա հեգնում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, վիրավորում նրանց, հետո ստացավ իսկական նվաստացում նրանց կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից ցույց էր տալիս իր դժգոհությունը, մերժում էր բանակցել առանց Արցախի ներկայացուցչի, այսօր աղաչում է, որ այդ հարթակի գոնե մի մասը վերադառնա: Իր քաղաքական հակառակորդներին անվանում էր թալանչիներ, հանցագործներ, մարդասպաններ, այսօր նրան հանրության մեծ մասը հռչակել է հենց այդպիսին: ժամանակին ծաղրում էր երկրի նախկին նախագահներին, այսօր ամաչում է դրա մասին խոսել, քանզի երես չունի որևէ բան խոսել:

Մեղադրում էր, որ նախկինները թալանում էին բանակը, այսօր իրեն և իր ընկերներին են մեղադրում ասֆալտի գործի թալանի մեջ, իսկ բանակն այն աստիճանի է փլուզված, որ ամոթ է խոսել բանակում ելակի բացակայության մասին: Ժամանակին գինովցած պարում էր Շուշիում՝ գազազեցնելով ադրբեջանցիներին, որ հետո այն կորցրած ստիպված հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր:

Հետո հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դուր գալու համար շարքային քաղքենի ղարաբաղցուն, որ հետո այդ նույն ղարաբաղցուն անտուն թողներ և հետո փաստացի հայտարարեր, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Վերջապես քաղաքական գլխապտույտի մեջ հայտնվելով հայտարարեց, թե «Ալիևի հարցը պիտի լուծի ադրբեջանական փողոցը», որպեսզի այսօր Ալիևը իրեն պատասխանի, որ «քո հարցը կլուծի հայաստանյան փողոցը»:

Երբևէ պատմության մեջ դժվար է հիշել այսպիսի անգետ մարդ, գործիչ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է:

Նա իր թերզարգացվածության պատճառով ողբերգության մեջ է գցել ոչ միայն իրեն, այլև Հայաստանին՝ լրջագույն վտանգի տակ դնելով մեր ժողովրդին, այն էլ այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այսքանից հետո, մարդ պիտի տարրական խիղճ ունենա և հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի վերջնական ողբերգության պատճառ չդառնա 2500 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար, որին այդ աստիճանի վնաս է հասցրել ընդամենը չորս տարվա ընթացքում:

Սա է իրականությունը:

zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan