Իրանն ակտիվացրել է երկրի արեւմտյան սահմաններին իր գործողությունները
Իրանն ակտիվացրել է երկրի արեւմտյան սահմաններին իր գործողությունները՝ այնտեղ նոր հրթիռային համակարգեր տեղադրելով, փոխանցում է Tasnim–ը։
Խաթեմա ալ Անվիի ավիաբազայի հրամանատար գեներալ Ալիռեզա Էլհամին հայտնել է, որ արեւմտյան շրջաններում լրացուցիչ հրթիռային համակարգեր են տեղակայել սահմանամերձ շրջանների օդային պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ ՀՕՊ–ը բարձրացրել է ագրեսիայի ցանկացած ակտի վճռական հարված հասցնելու հավանականությունը։
Նշենք, որ Իրանի արեւմտյան սահմաններին զորավարժություններ է վարում նաեւ Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը։