Լիտվայում հարբած երիտասարդը սպառնացել է պայթեցնել խորհրդարանի շենքը
Երկուշաբթի Լիտվայի ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել այն մասին, որ խորհրդարանի շենքն ականապատվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանության բաժնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զանգողը հարբած երիտասարդ է եղել:
«Երկուշաբթի՝ ժամը 13:56-ին, անանուն զանգ է ստացվել այն մասին, որ լիտվական խորհրդարանի շենքում ռումբ է տեղադրված: Ոստիկանության տեսուչները պարզել են, որ կեղծ ահազանգը ստացվել է 1997 թվականին ծնված հարբած երիտասարդից», - ասվում է վարչության հաղորդագրությունում:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կեղծ ահազանգ կատարած երիտասարդի արյան մեջ հայտնաբերվել է 2.64 պրոմիլե ալկոհոլ:
Նշվում է, որ հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել: