ՊՊԾ գնդի ծառայողները ավտովթարի մասնակցին ձեռնաշղթաներ են հագցրել և ծեծել պարեկային ավտոմեքենայում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՊՊԾ գնդի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
ՀՀ քաղաքացի` 26.08.2017թ.-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Ա. Ա.-ն, հաղորդում է տվել, որ նշված օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի մի քանի ծառայողներ առանց պարզաբանման իր ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ստիպողաբար նստեցրել պարեկային ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Ա.-ն հայտնել է նաև, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկանները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով