Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ հոգով. Լապշին
«Անցած ձմեռ մենք քայլում էինք Լատվիայի Դաուգավպլիս քաղաքում ճանապարհորդ, Travelblog.lv կայքի հիմնադիր և պարզապես հիանալի մարդ՝ Սաշա Ալիմովի հետ միասին, ով վերջերս այցելել է Լեռնային Ղարաբաղ և անմիջապես հայտնվել Բաքվի սև ցուցակում 17 համարի ներքո», - գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այժմ, հիշեցնենք, գտնվում է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:
«Ի դեպ, հետաքրքիր նկատառում. նրանք սև ցուցակ են ներառում միայն ռուսալեզու բլոգերներին և լրագրողներին, այդ ցուցակում չկան անգլերեն կամ մեկ այլ լեզվով գրող լրագրողներ: Ես կարծում եմ, որ դա բացատրվում է Ադրբեջանի համապատասխան կառույցներում օտար լեզուների թույլ իմացությամբ», ավելացրել է Լապշինը, - «Եվ պարզ չէ, թե ինչու եմ ես դեռևս 23-րդ համարում ընդգրկված, չնայած որ դատն արդեն վաղուց կայացել է, իսկ գործը փակվել է: Ժամանակն է ինձ հեռացնել այդ ցանկից, և երկրորդ, չգիտես ինչու, Ադրբեջանն ինձ շնորհել է Կանադայի քաղաքացիություն: Ես միանշանակ դեմ չեմ դրան, բայց արդյո՞ք Կանադան համաձայն է»: