Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոհանին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նրանք նաեւ նշել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի լիակատար իրականացման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր փաստ։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերին, ինչպես նաեւ Ռուսաստան–Իրան–Ադրբեջան ձեւաչափով համագործակցությանը։
Բացի այդ, նախագահները պայմանավորվել են հետագա կապերի պահպանման հարցում։