Քուրդիստանի անկախության հանարքվեի դեմ թուրք ազգայնականները բողոքի ակցիաներ են իրականացրել
Թուրքիայի մի շարք քաղաքներում Իրաքի Քուրդիստանի անկախության հանարքվեի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ փողոց դուրս եկած թուրք ազգայնականները բողոք են հայտնել Իրաքի Քուրդիստանի անկախության հանարքվեի դեմ։
Փողոց դուրս եկած ազգայնականները պնդել են, թե Իրաքից Քուրդիստանի անկախանալը տարածաշրջանում միայն պատերազմներ է բերելու։