Թուրքիայի ԱԳՆ-ը Քուրդիստանում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգների մասին
Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքի Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի հետ կապված այնտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հայտարարություն է արել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Իրաքի Քուրդիստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել լքել ինքնավար տարածքը եւ տեղափոխվել անվտանգ վայր։
Նշվել է, որ հանրաքվեի ժամանակ ինքնավար հատվածում գտնվող ահաբեկչական տարրերը կարող են վտանգ ներկայացնել Թուրքիայի քաղաքացիների համար։
Հայտարարության մեջ նաեւ խորհուրդ է տրվել անհրաժեշտության դեպքում դիմել թուրքական հյուպատոսություններ։