Ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություններ Հյուսիսային Կովկասում
Հյուսիսային Կովկասում համատեղ ռուս-պակիստանյան զորավարժություններ են մեկնարկել: Դրանց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի կազմում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Վարժանքները ընթանում են Կարաչաևո-Չերկեսիայի հանրապետության տարածքում գտնվող «Նիժնի Արխիզ» զորավարժարանում: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 200 զինծառայողներ:
Վարժանքների ընթացքում ռուսաստանյան և պակիստանյան ստորաբաժանումները հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու են հակաահաբեկչական գործողությունների և պատանդների ազատագրմանն ուղղված գործողությունների վրա: