Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հետազոտվում են գործով իրեղեն ապացույցները․ դատարան է բերվել նաև «Իգլա»-ի խողովակը։
Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է, որ դա զենք չի կարելի անվանել, որովհետև մարտկոց չունի և ընդամենը զինամթերքի մաս է:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում վկա Աշոտ Շուշանյանը հայտարարեց՝ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։
Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ վկայի, քննիչն իրեն ստիպել է գրել, որ Բաբայանի հետ զրուցել են նաև Ղարաբաղ գնալու և Վրաստանից հրթիռ տեղափոխելու մասին։
«Քննիչը առավոտից իրիկուն դավադիտա արել․․․ ես էլ հիվանդ տղա եմ, կանտուզիա տարած․․․ առավոտից իրիկուն սոված-ծարավ պահելա, ասելա գրի,-պատմեց վկան,-եկավ էդ հրթիռը գրելու ժամանակ՝ ասի հրթիռ ես չեմ տեսել, ոչ էլ տեղյակ եմ, գրեմ ինչի՞ համար: Բա՝ հրթիռը գրականա, գրի: Դավադիտ անելուց հետո նադայել ընլնելուց բռնել եմ՝ գրել»:
Դատարանում վկա Աշոտ Շուշանյանը նաև ասաց՝ մինչ ինքը նախաքննական ցուցմունք էր տալիս, քննիչը հաճախ դուրս էր գալիս սենյակից, այնուհետև վերադառնալով՝ իրեն ստիպում գրել այս կամ այն դրվանգի մասին։
7or.am